1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի պարային համույթները ելույթ ունեցան Թբիլիսիի ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում PDF Տպել Էլ.փոստ

j1

Հունիսի 2-ին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում կայացավ երգիև պարի մեծ փառատոն՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ի թիվս Թբիլիսիի և Վրաստանի

տարբեր շրջաններից ժամանած բազմաթիվ այլ մանկա-պատանեկան պարային համույթների և անհատ կատարողների, համերգին մասնակցում էին նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի պարային համույթները:

Կենտրոնը ներկայացավ «Մենք ենք, մեր սարերը» կոմպոզիցիայով, որը կատարեց «Մուշ» մանկական համույթը՝ պարուսույց Սվետլանա Երիցյանի կատարմամբ: Զինվորական համազգեստով զուգված 4-6 տարեկան երեխաների գեղեցիկ և խրոխտ պարը թնդաց բեմի վրա, արժանանալով դահլիճի բուռն ծափահարություններին:

Համերգի վերջում ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան) «Ճախրանք» պարի կատարմամբ: Նրբերանգ տարազը և աղջիկների գեղանի պարը վեր էր ամեն ինչից:

Ավելացնենք, որ համերգը նաև բարեգործական էր՝ ստացված գումարը փոխանցվելու էր փոքրիկ Աննայի ապաքինման համար:

j2 m1 m2