Շարունակվում է Վիրահայոց Թեմի և «Հայարտուն» կենտրոնի շրջաններ այցելելու ավանդույթը |
Վիրահայոց Թեմում ավադույթի ուժ է ստացել հայաբնակ շրջաններ այցելելու և տեղի եկեղեցիներում հոգևոր-մշակութայ Հունիսի 15-ին ուխտավորաբար Թբիլիսիից Շահումյան էր ժամանել Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ ուղեկցությամբ Թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի: Հյուրերին դիմավորեցին տեղի հանրային դպրոցի տնօրեն Արտյուշ Ուրումյանը, Մառնեուլի շրջանային ժողովում Շահումյան գյուղից ընտրված Էդիկ Գասպարյանը և ուրիշներ: Առավոտյան Շահումյանի «Սուրբ Աստվածածին« եկեղեցում, որը կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մառնեուլիի շրջանի հայ համայնքների հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանը: Հավարտ Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսեց Թեմակալ Առաջնորդը: Սրբազան Հայրը համայնքի անդամներին հորդորեց շարունակել քրիստոնեական և ազգային ավանդությունների պահպանումը համայնքում: Անդրադառնալով օրվա խորհրդին նա նշեց, որ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին հունիսի 15-ին նշում է Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Վիրահայոց Առաջնորդը հավատացյալներին բացատրեց, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Գրիգոր Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը և հայոց բոլոր եկեղեցիների նման այստեղ ևս տոնը արժևորվեց Սուրբ Պատարագով: Եկեղեցական արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային ձեռնարկ, որին մասնակցեցին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի «Անի» պարային համույթը (պարուսույց՝ Անգելինա Նազարյան-Քոչյան) և անհատ կատարողներ: Համերգը վարեց կենտրոնի տնօրեն և մշակույթի բաժնի վարիչ Լևոն Չիդիլյանը: Տոնական մթնոլորտը թևածեց համայնքից ներս՝ մեծ ոգևորություն առաջացնելով գյուղի հասարակության շրջանում, որի համար Թբիլիսիից ժամանած հյուրերին գյուղի համայնքի և հասարակության անունից շնորհակալություն հայտնեց տեղի հանրային դպրոցի տնօրեն Արտյուշ Ուրումյանը: Տոնախմբության ավարտին Թբիլիսիից ժամանած հյուրերը հյուրընկալվեցին գյուղի դպրոցում: Չնայած կիզիչ արևին և շոգ եղանակին, ուխտագնացություն |