Բաթումիում ստեղծվեց հայ պատանեկան «Հույս» երաժշտական գործիքավորողների խումբ |
2013 թ.-ի հունիսի 15-ին Բաթումիի ««Սուրբ Փրկիչ» եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագի ավարտին Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը հավատացյալ ժողովրդին ներկայացրեց նոր ձևավորված հայ պատանեկան «Հույս» երաժշտական գործիքավորողների խումբը: Վերջիններս հանդես եկան իրենց կատարումներով, որը մեծ ոգևորություն առաջացրեց հավատացյալների մոտ: Տեր հայրը ներկա հավատացյալներին հայտնեց ևս մեկ ուրախալի և սպասված տեղեկատվություն. այսուհետև Բաթումիում «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից գործելու է հայ ժողովրդական “Հեղնար” պարային խումբը: Տեր հայրը իր քարոզի խոսքում ողջունեց և շնորհավորեց այս նախաձեռնությունները, շնորհակալություն հայտնեց բոլոր մանկավարժներին, որոնք անձնվիրաբար և անհատույց պիտի աշխատեն, ինչպես երիտասարդ նվագողների, այնպես էլ պարային խմբի հետ: |