Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց պատանի լուսանկարչի անհատական ցուցահանդեսը |
Հունիսի 22-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի աշակերտ, 15-ամյա Էդվարդ Բադոյանի անհատական ֆոտո-ցուցահանդես «Իմ Թիֆլիսը» խորագրով շուրջ երեք տասնյակ աշխատանքները պատանու սիրելի քաղաքի անկրկնելի գեղեցկության արտահայտություն են: Բացելով ցուցահանդեսը, Վիրահայոց Թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, արժևորելով Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում իրականացված բազմաթիվ տարբեր բնույթի և նշանակության միջոցառումները, թերևս առանձնահատուկ անվանեց ընդամենը 15-ամյա պարմանի անհատական ցուցահանդեսը: Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանն իր օրհնությունը բաշխելով պատանի լուսանկարչին, խոսեց այն հիացմունքի և հետաքրքրության մասին, որն ինքը զգացել է նրանց տանը առաջին անգամ տեսնելով այս լուսանկարները: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը բարձր գնահատելով Էդվարդ Բադոյանի ստեղծագործական շնորհը, դրանք անվանեց դրամատիզմով և ողբերգականությամ Պատանի լուսանկարչի աշխատասիրություն Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխելով 15-ամյա Էդվարդ Բադոյանին և բոլոր ներկաներին, մաղթեց պատանուն աշխատասիրությամբ շարունակել զարգացնել իր ունակությունները և մոտ լինել ազգին ու եկեղեցուն: Վրաստանի հայ նկարիչների միությանը և ծնողներին ուղղված շնորհակալության խոսքում Էդվարդ Բադոյանը երախտագիտությամբ նշեց, որ իր երազանքն էր ցուցահանդեսը կազմակերպել Վիրահայոց Թեմում՝ Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցուն կից: Էդվարդ Բադոյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի մեկը:
|