Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի արտագնա հոգևոր-մշակութային միջոցառման կայանակետը Ղուշչիի «Սուրբ Գևորգ» եկեղեցին էր |
Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցելու և գեղեցիկ համերգ տալու նպատակով հունիսի 22-ին Վիրահայոց Թեմի առաջնորդի գլխավորությամբ Թբիլիսիից մեկնեցին հոգևոր դասի և «Հայարտուն» կենտրոնի պաշտոնեության ներկայացուցիչներ «Վանք» պարային համույթի և անհատ կատարողների ուղեկցությամբ: Ղուշչիում նրանց միացավ Ախալքալաքի և մերձակա գյուղերի հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մարուքյանը եկեղեցական երգչախմբով: Տեղում հյուրերին դիմավորեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ծալկայի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տ. Մովսես քահանա Մանուկյանը: Ղուշչիի 19-րդ դարի կառույց «Սուրբ Գևորգ» եկեղեցում, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Պատարագի վերջում հավատացյալներին քարոզի խոսքով դիմեց և իր օրհնությունը հղեց Վիրահայոց Առաջնորդը: Խոսելով օրվա խորհրդի՝ Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի մասին,Սրբազան Հայրը պատգամ արեց հավատարիմ մնալ հավատքին, պահել ու պահպանել մեր լեզուն, զարգացնել ժողովրդական մշակույթն ու ավանդույթները: Այնուհետև գյուղի մարզադաշտում Թբիլիսիից ժամանած թիվ 104 դպրոցի «Վանք» պարային համույթի (պարուսույց Լիանա Կաշավանիձե) և անհատ կատարողներ Աննա Պողոսովայի, Անի Ղուշչյանի, Ռուբեն Ոսկանյանի, Հենրիխ Պետրոսյանի և Ախալքալաքից ժամանած եկեղեցական երգչախմբի (խմբավար՝ Միրա Այվազյան) մասնակցությամբ բացօթյա տրվեց ճոխ համերգ: Ղուշչիի գյուղապետ Վարդան Մեհրաբյանն իր երախտագիտություն Բազմամարդ մարզադաշտը, ջերմ և սրտառուչ ընդունելությունը փաստեցին,որ հոգևոր-մշակութայ
|