Բաթումիի <<Սուրբ Փրկիչ>> եկեղեցու բակում հնչեց ազգային երգն ու պարը |
2013թ.-ի հունիսի 23-ին Բաթումիի <<Սուրբ Փրկիչ>> եկեղեցին, Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կազմակերպմամբ, հյուրընկալել էր Մայր Հայրենիքից ժամանած <<Հրազդան> > ու <<Սիսիան>> պարային և Հրազդան քաղաքի դուդուկահարների համույթներին: Վերջիններս բազմաթիվ հավատացյալներին և ներկաներին <<Սուրբ Փրկիչ>> եկեղեցու բակում ներկայացրեցին հայ ժողովրդական պարեր, դուդուկի և դհոլի և այլ գործիքների համատեղ երաժշտական համարներ և կենդանի կատարմամբ ազգային երգեր: Տեղի հայությունը մեծ բավականություն ստացավ կազմակերպված համերգից, խանդավառությամբ և ծափողջույներով ոգևորեց երիտասարդ կատարողներին: Այս համերգը ևս մեկ առիթ էր հաղորդվելու հայրենիքի, ազգային երգ ու պարի, պատմական արմատների հետ: Տեր Արարատը պարային համույթների գեղարվեստական ղեկավարներին, պարուսույցներին, դուդուկահարների ղեկավարին, ինչպես նաև համույթների բոլոր մասնակից անդամներին հանձնեց պատվոգրեր: |