1

fb you od

Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի արտագնա հոգևոր-մշակութային միջոցառումը Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե հայաբնակ գյուղում PDF Տպել Էլ.փոստ

shamshurd

Հունիսի 29-ին, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի արտագնա հոգևոր-մշակութային միջոցառումների շրջանակներում, Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե գյուղի (ժողովրդի շրջանում՝ Շամշուլդա) 1844 թվականի կառույց «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց սրբասուրբ Պատարագ: Պատարագին ներկա էին Թբիլիսիից ժամանած «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, Առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը, տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Վալերի Բադալյանը, հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյաը, տնտեսական հարցերով տնօրեն Կարեն Երիցյանը: Սամշվիլդե էր ժամանել «Հայարտուն» կենտրոնի բարերար, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Բորիս Սաակովը:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի (խմբավար Լուիզա Վարդանովա) մասնակցությամբ և պատարագիչ-քահանա Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորույամբ հնչեց Սուրբ Պատարագը՝ հոգևոր կյանքից կտրված այս գյուղի բնակչությանը բերելով հավատքի նոր բերկրանք:

Գյուղի հասարակության հետ հանդիպման ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդը քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Սրբոց երկոտասան առաքելոցն Քրիստոսի և սրբոյն Պողոսի՝ երեքտասաներորդ առաքյալի մասին, իր օրհնությունը հղելով հավաքված ժողովրդին՝ Սրբազան Հայրը կոչ արեց հավատարիմ մնալ հայոց քրիստոնյա եկեղեցուն, պահպանել լեզուն և ավանդույթները և ապրել հայկական ոգով:

Գյուղամիջում «Հայարտուն» կենտրոնի «Անի» պարային համույթի (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և անհատ կատարողների մասնակցությամբ տրվեց ճոխ համերգ:

Վերջում ուզում ենք ավելացնել, որ Սամշվիլդեի գյուղապետը և տեղի միջնակարգ դպրոցի տնօրենը իրազեկված էին Վիրահայոց թեմի առաջնորդի և թբիլիսահայ պատվիրակության ժամանման մասին, սակայն ինչ-ինչ անհասկանալի պատճառներով երկուսն էլ գյուղից բացակայում էին: Թերևս հոգևոր դասի և մշակույթի գործիչների հետ գյուղի բնակչության հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)