1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի երիտասարդների խումբը հանգստանում է սկաուտական բանակում PDF Տպել Էլ.փոստ

scout 1

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Անդրանիկ» սկաուտական բանակում Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի խումբն իր ամառային հանգիստն անց է կացնում արդեն 2-րդ տարին: Ընթացիկ տարվա հուլիսի 14-ի վաղ առավոտյան, Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» եկեղեցում ստանալով հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի օրհնությունը, կենտրոնի երիտասարդական խումբը, համակարգող Լևոն Չիդիլյանի ղեկավարությամբ և տեխնոլոգիական միջոցների բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանի ուղեկցությամբ, ուղևորվեց Հայաստանի Հանրապետության Վանաձորի շրջանի Լերմոնտով գյուղ, որտեղ տեղակայված է «Անդրանիկ» սկաուտական բանակը: Տեղում «Հայարտան» խմբին միացավ Բաթումի «Եկեղեցասեր երիտասարդաց միության» 12 հոգուց բաղկացած խումբը: Ընդհանուր առմամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնից սկաուտական բանակին իր մասնակցությունը բերեց 30 երիտասարդ՝ թբիլիսահայ ուսանող Հովհաննես Շահնազարյանի պատասխանատվությամբ:

Գեղատեսիլ բնւթյան գրկում, ծառախիտ ու զով անտառում, որտեղ հանգրվանել է ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակը, վիրահայ սկաուտական խմբին դիմավորեցին բանակի ղեկավար Գևորգ Սանտուրյանը և բանակի սպասարկող անձնակազմը:

Նույն օրը տեղի ունեցավ սկաուտական բանակի հանդիսավոր բացումը: Երիտասարդներին իր օրհնությունը բաշխեց Գուգարաց Թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, երիտասարդներին մաղթելով անհոգ և ուրախ հանգիստ: Պատանիները բանակում անց են կացնելու 11 օր, ընդորում հինգ օրը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության պատմա-մշակութային վայրեր այցելություններին:

Վրաստանցի երիտասարդների հետ միասին ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակում իրենց ամառային հանգիստն են վայելում նաև Թեհրանից, Երևանից և Բեյրութից ժամանած հայ երիտասարդները: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սկաուտական խումբը տուն կվերադառնա հուլիսի 25-ին:

scout 2   scout 3

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)