1

fb you od

Ավարտվեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը» PDF Տպել Էլ.փոստ

cv1 1

Հուլիսի 19-ին ավարտվեց Վրաստանի հայ համայնքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը: Այն նախաձեռնել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի երիտասարդական բաժինը՝ (կենտրոնի հոգևոր տեսուչ՝ Գևորգ սարկավագ Անտոնյան) ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրին մասնակցում էին 32 երիտասարդներ մայրաքաղաքից և Վրաստանի տարբեր տարածաշրջաններից: Անդրկովկասում՝ Կաթոլիկական Եկեղեցու առաքելության կառավարիչ Գերաշնորհ Ջյուզեպպե եպիսկոպոս Պազոտտոյի օրհնությամբ, Ծրագիրն իրականացվեց Կաթոլիկական Եկեղեցու համալիրում՝ Ծերովանի քաղաքամերձ ավանում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պատմությանը (Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան), Թբիլիսիի հայկական պատմա-մշակութային հուշարձաններին (Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիիդիլյան), քաղաքացիական կրթությանը (ԱՄՆ-ի Մոնտանա համալսարանի դոկտորանտ, Վրաստանի համալսարանի դասախոս Միլենա Օգանեսյան), ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքներին (Վիրահայոց Թեմի առաջնորդի խորհրդական և իրավաբանական բաժնի ղեկավար Լևոն Իսախանյան), ժամանակակից հասարակությունում երիտասարդ առաջնորդի դերին (Վրաստանում «Grant Thorntn»-ի ներկայացուցիչ Նելսոն Պետրոսյան) վերաբերող հարցերին:

Հյուրի կարգավիճակով Ծրագրին մասնակցեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի վերինտեգրման հարցերով Պետական նախարար պարոն Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար տիկին Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերով կոմիտեի նախագահ Գեդեվան Փոփխաձեն և փոխնախագահ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակին կից Հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը:

Ծրագրի մասնակիցները ստացան վկայագրեր, որից հետո նրանք այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն և այնտեղ տնկեցին եղևնու ծառ: Վերջում հայ երիտասարդները դիտեցին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը, ապա մոմ վառեցին ու աղոթք բարձրացրին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

 

cv1 2  cv1 3  cv1 4

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)