Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Արսեն Երեմյանի «Կանչիր ինձ՝ ինչպես որդուդ» ժողովածուի շնորհանդեսը |
Հուլիսի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ բանասեր, Վրաստանի վաստակավոր լրագրող Արսեն Երեմյանի «Կանչիր ինձ՝ ինչպես որդուդ» ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումը նախաձեռնել էին «Ռուսական ակումբ» (տնօրեն՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչ Նիկոլայ Սվենտիցկի) միջազգային կրթա-մշակութային միությունը և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Շնորհանդեսին ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, ակադեմիկոս Թենգիզ Ուչանեիշվիլին, պրոֆեսոր Գիզո Ուրուշաձեն, վրացական հանրային հեռուստատեսությա Բանասեր, լրագրող, խմբագիր Արսեն Երեմյանը երկար տարիներ աշխատել է «Վեչերնի Տբիլիսի», «Զարյա Վոստոկա», «Գրուզիա-սպեկտր» թերթերի խմբագրություններ Բացելով միջոցառումը՝ շնորհանդեսի կազմակերպիչ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության օտարալեզու ստեղծագործողների բաժնի պատասխանատու Արտեմ Գրիգորենցը (Կիրակոզով) տեղեկացրեց, որ օրերս ՀՀ Ծաղկաձորում տեղի ունեցած օտարալեզու հայ գրողների հավաքին ինքը մասնակցել է »Ռուսկի կլուբ» միջազգային միության կողմից և ներկայացրել է Արսեն Երեմյանի «Կանչիր ինձ՝ ինչպես որդուդ» ժողովածուն, քանզի վերջինս հիվանդության պատճառով չի կարողացել մեկնել Ծաղկաձոր: Նա կարևորեց համաժողովի մասնակիցների շրջանում առաջացած հետաքրքրությունը Արսեն Երեմյանի ստեղծագործությու Սույն ժողովածուում զետեղված են հեղինակի՝ վրացական և հայկական նյութերի հիման վրա գրված գործերը: Բնիկ թբիլիսեցի ստեղծագործողի գրվածքները, գեղարվեստական լինելով հանդերձ նաև պատմականորեն հազվագյուտ են: Դրանք կոչված են նպաստելու երկու ժողովուրդների հոգևոր արժեքների փոխանակմանը, Վրաստանի և Հայաստանի միջև դարավոր մշակութային և հասարակական-քաղա Խոսելով ժողովածուում տեղ գտած մարզական կյանքին վերաբերող պատմվածքների մասին, հայտնի երաժշտագետ,Թբիլի Արսեն Երեմայնի՝ որպես ճանաչված լրագրողի, բազմաժանր ստեղծագործողի գործունեությունը բարձր գնահատեցին «Ռուսկի կլուբ» միության ներկայացուցիչ, նախկին «Գոլովինսկի» թերթի խմբագիր Վլադիմիր Գոլովինը, իր ժամանակին «Литературная Грузия» (Գրական Վրաստան) թերթի խմբագրի տեղակալ,գրականագ Երեկոյին գեղարվեստական երանգ հաղորդեցին Դավիթ Ամիրիանաշվիլու սան՝ Լևան Լոնդարիձեի՝ իր մոր՝ Նաթիա Ասպանիձեի դուետի, դաշնակահարուհի Նատո Օքրոպիրիձեի, ջութակահարուհի Մարիաննա Կիրակոզովայի և դաշնակահարուհի Էթերի Ցքիփուրիշվիլու կողմից դասական երգի և երաժշտության գեղեցիկ կատարումները: |