1

fb you od

Գանձայում նշանավորվեց տերյանական պոեզիայի օրը PDF Տպել Էլ.փոստ

Teiran 3

Հուլիսի 28-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում նշվեց տերյանական պոեզիայի ավանդական օրը:Եվ վերստին, արդեն 46-րդ անգամ, Գանձայում էին հավաքվել տերյանական պոեզիայի երկրպագուներն ու գնահատողները,իրենց սերն ու խոնարհումը բերելով հայրենիք, եղբայրություն և հավասարություն երգող բանաստեղծի տաղանդի և պոեզիայի առջև: Ջավախքի չքնաղ ծոցում ծնված սիրո, ազատության, հավասարության և եղբայրության ջատագով բանաստեղծ Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) անսահման սիրով եղել է կապված իր ծննդավայր Գանձա գյուղի հետ,թախծել ու կարոտել հայրենի եզերքին:

Տերյանական պոեզիայի ավանդական օրն սկսվեց 1840-ական թվականների կառույց Սբ. Կարապետ եկեղեցում մատուցված Սրբազան Պատարագով: Պատարագիչն էր Նինոծմինդայի և հարակից գյուղերի հայության հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Ախալցխայի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի գլխավորությամբ Սուրբ Պատարագին մասնակցում էին ուխտավորներ հարևան շրջաններից: Պատարագին հավուր պատշաճի քարոզ խոսեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի շրջանի հայության ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանը:

Պատարագի ավարտին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնոորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ Վահան Տերյանի:

Եվ կարծես Սուրբ Պատարագն ու մասնակիցների աղոթքը նպաստեցին անընդհատ տեղացող հորդառատ անձրևի դադարեցմանը, հնարավորություն ընձեռելով սկսելու Տերյանի միշտ արդիական պոեզիային նվիրված բացօթյա դաշտահանդեսը: Եկեղեցում Սրբազան Պատարագի ավարտից հետո մասնակիցները այցելեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանը և 1859-ին Վահան Տերյանի պապ՝ Տեր Գրիգոր քահանայի ղեկավարությամբ և հովանավորությամբ կառուցված եկեղեցին:

Կեսօրին սկսվեց տերյանական հանդիսությունը, որը վարում էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել պատվիրակություններ Վրաստանի մշակույթի փոխնախարար Մանանա Բերիկաշվիլու և ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Ժամանած հյուրերին ողջույնի խոսքով դիմեց Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը:

Իրենց ելույթներում՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և Վրաստանի մշակույթի փոխնախարար Մանանա Բերիկաշվիլին խոսեցին հայրենի եզերքի ու տան կարոտով տոչորված Վահան Տերյան ազնիվ քաղաքացու, մեծ բանաստեղծի, անձնազոհ ու զգայուն մարդու մասին, ով ապրում էր անանձնական կյանքով, ամբողջովին նվիրված հասարակական գործին և հայրենի երկրի ճակատագրին:

Ելույթներ ունեցան ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Տերյան միության նախագահ Առուշան Հակոբյանը, Տերյանի տուն-թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը, Տերյանի տոհմի ներկայացուցիչ Հմայակ Գրիգորյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, գրող Սիլվա Սիփանուհին և ուրիշներ: Առաջարկություն եղավ տերյանական պոեզիայի օրը նշանավորել երկու երկրների գրականությունների լավագույն անվանակարգերով մրցանակաբաշխությամբ:

Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը, Սամվել Պետրոսյանը, Նոդար Դումբաձեի դուստր Քեթևան Դումբաձեն, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Վիրահայոց Թեմի հոգաբարձուների խորհրդի անդամներ Սամվել Աղեկյանը, Արամ Սանոսյանը և Ռաֆիկ Աղաջանյանը:

Հայ մեծ քնարերգուի պոեզիայի օրվան մասնակցելու համար Գանձա էին ժամանել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ հանրապետական կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ՀՀ գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասի վարչության պետ Տարոն Շագոյանը, գործարար-հասարակական գործիչ Գագիկ Աղաջանյանը և ուրիշներ:

Միջոցառմանը իրենց օրհնությունն էին բերել Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի հայության ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանը :

Տերյանական տոնահանդեսին ելույթներով հանդես եկան Գանձայի մշակույթի տան, Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանային մշակույթի տան երգի-պարի խմբերն ու համույթները, անհատ կատարողներ: Միջոցառմանը տիրում էր տերյանական սիրո պոեզիայի, հայ-վրացական բարեկամության ոգին ու հավերժության գաղափարը: Վերջում տեղի ունեցավ հանրության և պաշտոնեության ավանդական հյուրասիրություն:

Teiran Teiran 1 Teiran 2

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)