Վիրահայոց Թեմի ուսուցիչները մասնակցեցին «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ. ծրագրին |
ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ Սփյուռքի նախարարության հովանու ներքո քաղաքամայր Երևանում և Ծաղկաձորում կազմակերպված Սփյուռք ամառային դպրոց ծրագրերին ակտիվորեն մասնակցեցին Վիրահայոց Թեմը և «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը: ՀՀ Կրթության և գիտության նախարարության կազմակերպած նախակրթարանի ուսուցիչների և դպրոցի տնօրենների մեկամսյա դասընթացներին ընդգրկված էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ուսուցչուհի Նարինե Ղուշչյանը և Վիրահայոց թեմի կրթական բաժնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Ի թիվս Պարսկաստանից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած հայապահպանության գործի նվիրյալների, նրանք ունկնդրեցին և քննարկեցին Լեզվի Ազգային ինստիտուտի հենքի վրա կազմակերպված տարբեր դասախոսություննե ՀՀ Սփյուռքի նախարարության հովանու ներքո կազմակերպված «Սփյուռք» ամառային դպրոցին, որը գործում էր գեղատեսիլ Ծաղկաձորում, մասնակցում էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հայերենի ուսուցման շաբաթօրյա և կիրակնօրյա վարժարանների ուսուցչուհիներ Թամարա Գաբոյանը, Ռոզա Զոհրաբյանը, Բաթումի կիրակնօրյա դպրոցից Դիանա Հակոբյանը, Գայանե Վարդանյանը, Ռուզաննա Օվանեսյանը, Քոբուլեթից՝ Դիանա Քեյանը և «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը: ԵՊՀ միջազգային կրթական կենտրոնի հիման վրա կազմակերպված «Սփյուռք» ամառային դպրոցի տարբեր խմբերի կազմում նրանք հնարավորություն ունեցան ունկնդրելու դասախոսություննե Վիրահայոց Թեմը և «Հայարտուն» կենտրոնը բարձր են գնահատում ՀՀ կրթության և գիտության և Սփյուռքի նախարարություննե
|