1

fb you od

Վիրահայոց Թեմում հիշեցին 2008 թվականի օգոստոսյան դեպքերի զոհերին PDF Տպել Էլ.փոստ

hogehangist

Այս տարի վրաց ժողովուրդը նշեց 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական զինված ընդհարման 5 տարին, որի արդյունքում եղան զոհեր և սեփական բնակավայրերից փախստականներ:

Օգոստոսյան դեպքերի կապակցությամբ, օգոստոսի 8-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց պաշտոն և կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ զոհվածների հիշատակին:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, հոգեհանգստյան արարողությունից հետո խոսեց այն մասին, որ հայ և վրաց ժողովուրդները օրհասական պահերին միշտ էլ եղել են կողք-կողքի, կիսել միմյանց ցավն ու վիշտը և, որ հայ հավատացյալները սրտին մոտ ընդունելով վրացի եղբայրների և քույրերի ցավը, հիշում են զոհվածներին ու իրենց ցավակցությունը հայտնում նրանց հարազատներին:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա հավատացյալները մոմ վառեցին զոհվածների հոգու հանգստության համար և աղոթք բարձրացրին Առ Աստված, աղերսելով որ Վրաստան աշխարհում, մայր Հայաստանում և Արցախում, աշխարհում ոչ մի տեղ չկրկնվեն պատերազմական գործողությունները, չլինի արյունահեղություն, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով և ամենուրեք տիրի խաղաղություն և փոխըմբռնում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)