Գևորգյան ճեմարանի սարկավագները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցում էին հոգևոր արարողություններին |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սովորողները ամառային հանգիստն անց են կացնում տարբեր Թեմերում հոգևոր արարողություններին իրենց մասնակցությամբ: Այս ամառ ճեմարանի 6-րդ լսարանի չորս սարկավագներ, ընդունված ավանդույթի համաձայն, երկու շաբաթվա ընթացքում գտնվում էին Վիրահայոց թեմում: Նրանք Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցում էին պատարագներին, ժամերգություններին, եկեղեցական տարբեր արարողությունների: Գևորգյան ճեմարանի սաները՝ Նարեկ սրկ. Մարդիրյանը, Արման սրկ.Մարտիրոսյանը, Ազատ սրկ.Մաղաքյանը և Մեսրոպ սրկ. Աշուրյանը այդ ժամանակաընթացքում ամեն ուրբաթ օր անց էին կացնում հանդիպումներ վիրահայ հավատացյալների հետ և զրույց ունենում հոգևոր և եկեղեցական տարբեր թեմաների շուրջ: Օգոստոսի 11-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամ Գևորգյան ճեմարանի չորս սարկավագները հոգևոր ուժով լիցքավորված վերադարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
|