1

fb you od

Հայաստանցի երիտասարդները ծանոթանում են թբիլիսահայերի պատմությանը և ներկային PDF Տպել Էլ.փոստ

22

Օգոստոսի 19-ին, Թբիլիսի այցելեց ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի եկեղեցասեր երիտասարդության 20-հոգուց բաղկացած խումբը՝ տեղի «Սբ.Խաչ» եկեղեցու քահանա Տեր Շավարշ Սիմոնյանի գլխավորությամբ:

Թբիլիսի այցելությունը սկսվեց Վերափոխման Մեռելոցի օրը, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում, Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագով: «Սբ. Խաչ» եկեղեցու հոգևոր հայրը թբիլիսահայ հավատացյալների համար քարոզ խոսեց Հայոց Եկեղեցու տաղավար տոնին հաջորդաց Մեռելոց օրվա խորհրդի մասին: Հավարտ Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը հղեց ժամանած հյուրերին, ողջունեց ուխտագնացության միջոցով Թբիլիսիի հայկական վայրերի հետ ծանոթանալու և թբիլիսահայ երիտասարդության հետ շփվելու նրանց ցանկությունը:

Եկեղեցասեր երիտասարդների ուխտագնացությունը մեկօրյա էր: Սակայն այդ մեկ օրվա ընթացքում դիլիջանցի երիտասարդները իրենց պարտքը համարեցին այցելել Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն և իրենց խոնարհումը բերեցին հայ գրողների և հասարակական գործիչների շիրիմներին: Հյուրերը դիտեցին Թբիլիսիի հին թաղամասերը, այցելեցին հայկական եկեղեցիները:Եղան Թբիլիսիի տեսարժան վայրերում:

Ուխտագնացության օրերին դիլիջանցի հյուրերին ուղեկցում էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի պատասխանատու, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը:

Վառ տպավորություններով և նոր ծանոթություններով հարստացած Տավուշի մարզի Դիլիջանի եկեղեցասեր երիտասարդները վերադարձան տուն:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)