1

fb you od

Այս անգամ էլ ավանդույթն իրականացավ PDF Տպել Էլ.փոստ

davdyan house

Սեպտեմբերի 3-ին կրկին «Բաց դռների օր էր» Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տանը: Այս գեղեցիկ ավանդույթը հաստատվել է տարիներ առաջ և նվիրված է վաղամեռիկ վարպետ, հմուտ տիկնիկագործ Գարի Դավթյանի հիշատակին: Սեպտմբերի 3-ը Գարի Դավթյանի ծննդյան օրն է, նաև Թբիլիսիում hայերեն տիկնիկային ընտանեկան թատրոնի հիմնադրման օրը: 90-ական թվականների ծանր ու դժվար օրերին, որպես կյանքի հարատևության խորհրդանիշ, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Գարի Դավթյանի ձեռամբ և նրա տիկնոջ՝ Ժաննա Դավթյանի մտահղացմամբ ստեղծվեցին առաջին տիկնիկները և Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնում ներկայացվեց հայկական ժողովրդական »Քաջ Նազար» հեքիաթը:

Պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին: Եվ ահա ամեն տարի այդ օրը Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տանը կազմակերպվում է բաց դռների օր: Այս անգամ էլ ավանդույթն իրականացավ: Կրկին բազմամարդ էր Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տունը, գալիս էին շնորհավորելու ֆիզիկապես բաժանված, բայց երկնքից բոլորիս նայող վարպետ Գարիի և նրա ստեղծած տիկնիկային ընտանեկան թատրոնի ծննդյան օրը:

Հանդիսությունը բացեց մշակույթի տան տիրուհի Ժաննա Դավթյանը: Նա երախտագիտության խոսքեր ուղղեց բոլոր ներկաներին, ովքեր ծանոթ են եղել վարպետ Գարիի հետ, ովքեր միայն լսածով և տեսածով գիտեն նրա մասին, ովքեր առաջին անգամ են լինում տիկնիկների այս հրաշալի աշխարհում,սակայն գալիս են հարգելու Վարպետ Գարիի հիշատակը: Տիկին Ժաննան նաև նշեց, որ թերևս Գարի Դավթյանի կենդանության օրոք նրա ծննդյան օրը երբեք այնքան մարդաշատ չէր լինում, ինչպես այժմ է:

Հիշատակի խոսքեր ուղղվեցին հանդիսավոր օրվա առթիվ և ասվեց, որ սեպտեմբերի 3-ը որպես տիկնիկային թատրոնի բաց դռների օր կնշանավորվի միշտ և հանդիսավորապես:

IMGP9575 IMGP9577

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)