Թբիլիսահայ համայնքը ըմբոշխնեց Ռոբերտ Ամիրխանյանի երգերի կենդանի կատարման հմայքը |
Սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիի Ազգային գրադարանի ցուցահանդեսային դահլիճում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործական երեկոն: Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ համագործակցությա Ստեղծագործական երեկոյին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը՝ տիկնոջ հետ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասի, թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչներ Բացելով միջոցառումը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը ներկայացրեց մայր հայրենիքից ժամանած հանրաճանաչ երգահանին և երգչուհի Սեդա Ամիր-Կարայանին: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը համայնքային կյանքում ազգայինը պահպանելու հարցում կարևորեց մայրենի լեզվի պահպանությանը և մշակութային կապի զարգացմանը միտված միջոցառումները, դրանցից մեկը անվանելով այս հանդիպումը: Պարոն դեսպանը շնորհակալության խոսքեր ուղղեց Ռոբերտ Ամիրխանյանին՝ Վրաստան ժամանելու և թբիլիսահայ համայնքի հետ հանդիպելու կապակցությամբ: Օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անդրադարձ կատարեց Վրաստանում հայ մշակույթի զարգացմանը, հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը, կոչ անելով նման հանդիպումների և ստեղծագործական երեկոների միջոցով ամրացնել հենարանը կապերը խորացնելու և ազգայինը զարգացնելու համար: Ճանաչված երաժիշտ Ռոբերտ Ամիրխանյանը ողջունելով ներկաներին, իր ստեղծագործական երեկոն բացեց ինքը կատարելով մայր հայրենիքին նվիրված «Երազ, իմ երկիր» երգը: Ու տարածվեց մեծատաղանդ երգահանի ստեղծագործությու |