1

fb you od

Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 15-րդ համագումարին մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի ներկայացուցիչը PDF Տպել Էլ.փոստ

isakhanyaneu

Բրատիսլավայում սեպտեմբերի 6-8-ը տեղի ունեցավ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ 15-րդ հոբելյանական համագումարը: Համագումարում քննարկվեցին Եվրոպայի հայերի լոբբիստական գործունեության հզորացման հնարավորությունները: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխատանքների համակարգումից բացի, ֆորումը   զբաղվեց վերջին տարիներին ուժգնացած ադրբեջանական-թուրքական լոբբինգի աշխատանքները վնասազերծելու ուղղությամբ: Առաջին անգամ ԵՀՄՖ-ն քննարկեց Հայաստանի ներքին քաղաքական հարցերը: Համաժողովում առաջին անգամ ներկայացվեց նաև աշխարհի տարբեր բանակներում ծառայած հայ արհեստավարժ սպայական կազմի և վետերանների միություն ստեղծելու առաջարկությունը՝ այն Հայրենիքի պաշտպանության հզորացման համար ծառայեցնելու միտումով: Համաժողովին մասնակցում էին Եվրոպայի 25 երկրների պատվիրակներ, ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր:

ԵՀՄՖ-ի 15-րդ համագումարի աշխատանքին առաջին անգամ մասնակցում էր նաև Վրաստանի հայ համայնքը: Այն ներկայացնում էր Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերով պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը: Առաջին անգամ համաժողովի աշխատանքին մասնակցում էին Իսպանիայի մեծածավալ հայ համայնքի ներկայացուցիչները, Դանիայի հայ համայնքի պատվիրակները և Ռուսաստանից նշանավոր հայեր, այդ թվում Ղարաբաղը ներկայացնող խոշոր գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:

Ի թիվս բազմաթիվ ողջույնների և շնորհավորանքների, համագումարը ստացել էր աշխարհի ամենահայտնի հայ՝ Շառլ Ազնաուրի ողջույնի խոսքը և համաձայնությունը «Քեզ համար, Հայաստան» երգը ԵՀՄՖ-ի հիմն դարձնելու:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)