1

fb you od

Վիրահայոց թեմի հայերենի ուսուցման մեկօրյա վարժարաններում մեկնարկեց նոր ուսումնական տարին PDF Տպել Էլ.փոստ

IMGP99791

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում կայացավ թեմի հայերենի ուսուցման մեկօրյա վարժարաններում նոր ուսումնական տարվա օրհնության արարողությունը: Եկեղեցում հավաքվել էին Սուրբ Գրիգոր Նարեկացու և Սուրբ Եղիա Մարգարեի անվան վարժարանների առաջին և երկրորդ դասարանների սաները, նրանց ծնողները, հյուրեր:

Օրհնության արարողությունը բացվեց Տերունական աղոթքով և եկեղեցու զանգերի ղողանջով: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ երգվեց «Ուրախ լեր Սուրբ եկեղեցի» շարականը, ապա Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը Ավետարանից ընթերցեց «Սերմնացանի առակը»: Մեկօրյա վարժարանների սաների օրհնությունն ամբողջացավ Սրբազան հոր «Պահպանիչ» աղոթքով:

Վիրահայոց առաջնորդը ողջունելով վարժարանի սաներին, նրանց ծնողներին, ուսուցչուհիներ Թամարա Գաբոյանին, Ռոզա Զոհրաբյանին ու կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մեկնաբանեց առակի խորհուրդը, անդրադարձ կատարեց մայրենիի իմացության անհրաժեշտության, հայ մեծանալու, Հայոց Եկեղեցու շուրջը համախմբվելու, նրա պատմությունը գիտենալու և խրատներով դաստիարակվելու կարևորությանը: Սրբազան հայրը հորդորեց ուսուցիչներին և ղեկավարությանը, գրաճանաչությունից բացի, տարբեր միջոցառումների կազմակերպմամբ ընդարձակել և խորացնել ազգի և ծնող ժողովրդի ճանաչմանը նպատակաուղղված աշխատանքները:

Սեպտեմբերի 15-ին նոր ուսումնական տարին մեկնարկեց նաև Վիրահայոց թեմի Բաթումի Սբ. Մեսրոպ Մաշտոց և Քոբուլեթի «Վռամշապուհ» հայերենի ուսուցման կիրակնօրյա վարժարանում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)