Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին |
Սեպտեմբերի 16-ին Վրաստանում հնչեց նոր՝ 2013-2014 ուսումնական տարին ազդարարող առաջին զանգը: Այն տոնական և ախորժալուր էր նաև Թբիլիսիի հայ ազգաբնակչության համար, ում զավակները սովորում են հայոց դպրոցում: Նոր ուսումնական տարին հանդիսավորապես մեկնարկեց նաև Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցում: Այս կրթօջախի աշակերտներին, ուսուցչական կազմին, տնօրինությանը և ծնողներին շնորհավորելու էին եկել Վրաստանի վերինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի պատժակատարողական Նոր ուսումնական տարվա առաջին զանգի հանդիսությանը ներկա էին Վիրահայոց Թեմի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը, «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի ուսուցչուհի Նարինե Ղուշչյանը, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը և թեմի կայք-էջերի տեխնիկական սպասարկման ղեկավար Վալերի Բադալյանը: Ներկաներին իր օրհնությունը հղեց և նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Բոլոր բանախոսները շնորհավորանքի իրենց խոսքում արժևորեցին մայրենի լեզվով կրթության դերն ու նշանակությունը ազգային տեսակը պահպանելու գործում, կարևորեցին երկրի պետական լեզվի տիրապետման անհրաժեշտություն Այնուհետև 12-րդ ավարտական դասարանի աշակերտուհիներ Լիկա Մարկարյանը և Լիզա Թորոսյանը շնորհավորեցին դպրոցի այս ուսումնական տարվա 24 առաջինդասարանցին
|