1

fb you od

Վիրահայոց թեմի երգի և պարի համույթները մասնակցեցին «Թբիլիսոբա» տոնահանդեսին PDF Տպել Էլ.փոստ

TBILISOBA 

Վրաստանի գեղատեսիլ մայրաքաղաքին նվիրված «Թբիլիսոբա» տոնը այս տարի նշանավորվեց հոկտեմբերի 4-ից 6-ը ներառյալ: Բազմազգ քաղաքի ավանդական տոնը նրա բոլոր բնակիչների համընդհանուր ուրախությունն է և սիրո արտահայտությունը: Ուստի միանգամայն հասկանալի էր, որ միջոցառումները կենտրոնացած էին քաղաքի կոլորիտային թաղամասում՝ Աբանոթուբանիում, որտեղ իրար կողք-կողքի կանգնած են չորս տարբեր դավանանքների աղոթատեղիները:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը (համակարգող՝ Լևոն Չիդիլյան, գեղարվեստական ղեկավար՝ Պավել Օգանեզով) «Թբիլիսսոբային» մասնակցելու առաջարկություն ստացել էր քաղաքապետարանի ռեժիսոր և միջոցառման կազմակերպիչ Զուրաբ Գուգուշվիլիից և համերգային ծրագրին ընդգրկել կենտրոնի երգի, պարի համույթները և անհատ կատարողի:

Տոնահանդեսին «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար Մարա Աբուլյանի գլխավորությամբ, հանդես եկավ երկու երգի կատարմամբ: Դրանք են Թբիլիսիում երկար տարիներ իր ստեղծագործական ուղին հարթած տաղանդավոր երգահան Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի «Ամպի տակից» երգի և Ռևազ Լաղիձեի « Թբիլիսո» երգի վրացերեն և հայերեն կատարումները: Միջոցառման ղեկավարության կողմից առանձնապես բարձր գնահատվեց վերջինիս կատարումը: Մայրաքաղաքի օրհներգ հռչակված «Թբիլիսո» երգը տոնակատարության ընթացքում առաջինը կատարվեց պատանեկան երգչախմբի կողմից:

Հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացան Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» և «Մուշ» պարային համույթների ներկայացրած «Կռունկներ» «Տավիղ» և «Հայ, հայ» պարերը (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան) և անհատ կատարող Անի Ղուշչյանի՝ Սայաթ-Նովայի «Դուն էն հուրին իս» երգի գեղեցիկ կատարումը: Չնայած ցուրտ և վատ եղանակին, «Թբիլիսոբա» տոնը շարունակվեց մինչև ուշ գիշեր:

IMGP2689 IMGP2426 IMGP2624 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)