1

fb you od

Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի ճանաչողական և համագործակցության ուխտագնացություն Հայաստան և Արցախ PDF Տպել Էլ.փոստ

arcakh

2013թ. հոկտեմբերի 24-ից 28-ը Վիրահայոց թեմի ուխտավորների խումբը՝ հովանավորությամբ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ղեկավարությամբ ու օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, ճանաչողական և համագործակցության այցով գտնվում էր Հայաստանում և Արցախում: Ուխտագնացությունը կազմակերպել էր Վիրահայոց թեմի Երիտասարդության հարցերով բաժինը՝ գլխավորությամբ բաժնի տնօրեն Գևորգ սրկ. Անտոնյանի: Ուխտավորների կազմում էին Վիրահայոց թեմի աշխատակիցները, երիտասարդներ Թբիլիսիից, Ախալցիխեից, Բաթումից և Մառնեուլիից: Ուխտավորների մեջ էր նաև   ճանաչված ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանը:  

Ուխտավորների խումբը հոկտեմբերի 24-ին Թբիլիսիից ուղևորվեց Երևան: Ճանապարհին նրանք Տավուշի մարզի Հաղարծին վանքում մասնակցեցին առավոտյան ժամերգությանը և հանդիպեցինIMGP4116 վանական համալիրի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանին: Հոգեշնորհ Հայր Սուրբը ուխտավորներին ներկայացրեց վանքի պատմությունը և պատմեց վերջին տարիներին կատարված վերանորոգչական աշխատանքներ մասին:

Արդեն Երևանում, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ հանդիպում նախարարության պաշտոնյաների հետ: IMGP4136

Հաջորդ օրը ուխտավորները այցելեցին   Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե վանքերը և Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, որտեղ նրանց իրենց օրհնությունը բաշխեցին Գերաշնորհ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 

IMGP4183Հաջորդ կանգառը Խոր Վիրապի վանքն էր: Այստեղ ուխտավորներին դիմավորեց վանահայր Արիս աբեղա Տոնոյանը: IMGP4316Գոհաբանական աղոթք բարձրացնելուց հետո   Վիրահայոց թեմի ուխտավորների խումբը մեկնեց Արցախ: Արցախում նրանք հյուրընկալվեցին թեմի Շուշիի առաջնորդարանում և հանդիպեցին թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Թեմակալ առաջնորդը ողջունեց, բարիգալստյան խոսք ասաց և ներկայացրեց Թեմի գործունեությունը: Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին, նա քաջալերեց, որ Արցախի և Վրաստանի հայ երիտասարդությունը շարունակեն փոխադարձ այցելություններով ամրապնդել կապը միմյանց հետ: Վիրահայոց թեմի առաջնորդը իր եղբայրական սերը հայտնեց   Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և ի նշանավորումն   այցելության փոխանցեց թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Հին Թիֆլիսի» պատկերով կտավը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան Շուշիում ուխտավորները հյուրընկալվեցին Արցախի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Կայացավ հանդիպում նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև փոխնախարար Գայանե Գրիգորյանը : IMGP4337

Նախարար Աղաբալյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Արցախում իրականացվող և Արցախից դուրս կատարվող մշակութային գործունեությունը և երիտասարդության հարցերի պետական քաղաքականությունը: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարն իր խոսքում ասաց, որ նման այցելությունները ողջունելի և կարևոր են՝ դրսում ապրող հայերի և հայրենիքի միջև կապը պահպանելու համար: «Միայն հաղթանակով չպիտի բավարարվենք, այլ պետք է պահպանենք այդ հաղթանակը: Հայրենիքում առկա են տարբեր բնույթի   խնդիրներ: Երիտասարդներին պետք է հասցնել այն գաղափարը, որ մենք դեռ անելիք ունենք: Եվ այդ առումով մշակույթի դերը կարևոր է», - նշեց նախարարը: Նա կարևորեց արվեստի տարբեր ճյուղերի՝ զբոսաշրջության, կիրառական արվեստի զարգացումը և Վիրահայոց թեմի առաջնորդին առաջարկեց համագործակցել նաև այդ առումով՝ տրամադրելով պատշաճ մասնագետներ:

IMGP4838Սրբազան Հայրը բարձր գնահատեց վերջին տարիներին վիրահայոց թեմի և Արցախի միջև հաստատված կապը՝ ընդգծելով երիտասարդների, մշակույթի գործիչների, ուսուցիչների փոխադարձ այցելությունները և համագործակցությունը, նշեց նաև, որ Արցախը և Երուսաղեմը այն վայրերն են, որտեղ կրկին վերադառնալու ցանկություն է առաջանում: 

Հանդիպման ընթացքում Վիրահայոց թեմի բաժինների տնօրենները ներկայացրեցին բաժինների գործունեության գլխավոր նպատակներն ու խնդիրները և հայտնեցին տարբեր ծրագրերին թեմի մասնակցության պատրաստակամություն:

Այնուհետև տեղի ունեցավ նվերների փոխանակում:   Թեմակալ առաջնորդը նախարարին փոխանցեց Վրաստանի ճանաչված մանրանկարիչ Մերուժան Շահումյանի աշխատանքներից:

Հանդիպումն ավարտվեց Սրբազան Հոր օրհնության խոսքով:

IMGP4380Ուխտավորների խումբը շարժվեց դեպի Շուշիի Արվեստի կենտրոն, որը ժամանակին հանդիսացել է մեր ազգային բարերար և հասարակական գործիչ Միքայել Արամյանցի տունը և արցախյան պատերազմից հետո հավուր պատշաճի վերանորոգվել է: Արվեստի կենտրոնում ցուցադրված էին գորգեր և Սամվել Քավադյանի կտավները:

Արվեստի կենտրոնից հետո ուխտավորները մեկնեցին Գանձասարի վանական համալիր, որտեղ նրանց դիմավորեց համալիրի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանան: Նրա ողջույնի խոսքից հետո, Սրբազան Հոր գլխավորությամբ, տեղի ունեցավ գոհաբանական աղոթք: Շուշի վերադառնալու ճանապարհին ուխտավորները այցելեցին Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-Պապիկ») հուշարձանին և ըմբոշխնեցին գիշերային Ստեփանակերտի գեղեցկությունը:

IMGP4816Հոկտեմբերի 27-ին ուխտավորների խումբը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցեց Սբ. Պատարագին: Օրվա պատարագիչը Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն էր: Պատարագից հետո նրանք հյուրընկալվեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Շուշիի առաջնորդարանում, եղան Արցախյան հերոսամարտի ազատամարտիկների թանգարանում, իսկ հետո մասնակցեցին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի նախաձեռնությամբ կազմակերպված Սոնա Վանին նվիրված գրական երեկոյին: Նույն օրը երեկոյան ուխտավորները մասնակցեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած մշակութային միջոցառմանը: IMGP4464

Հոկտեմբերի 28-ին ուխտավորները՝ առաջնորդությամբ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտի նահատակների հուշահամալիրին և աղոթք բարձրացրեցին նրանց հոգու խաղաղության համար:

Նույն օրը ուխտավորների խումբը Ստեփանակերտում հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումն սկսվեց նախագահի ողջույնի խոսքով: Նախագահը նշեց, որ կարևոր է նման ծրագրերում ներգրավել ավելի շատ երիտասարդների, որպեսզի ավելի սերտ լինի նրանց կապը հայրենիքի հետ և նաև աշխատանքները Արցախի համապատասխան կառույցների հետ լինեն հստակ համակարգված և առավել   արդյունավետ: Նախագահը ներկայացրեց նաև վերջին տարիների Արցախի նվաճումները և խոսեց առկա խնդիրների շուրջ: 

IMGP5061Հանդիպումն ընթացավ հարց-պատասխանի սկզբունքով և ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի գոհունակության խոսքով: «Արցախը մեծ նշանակություն ունի հայապահպանության գործում: Վիրահայությունը պատրաստ է հանուն Արցախի, իր ջանքերը ներդնել եկեղեցու միջոցով և IMGP4630ավելին անել Արցախի արդար դատի լուծման համար», - նշեց Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թեմակալ առաջնորդը ԼՂՀ նախագահին փոխանցեց թբիլիսահայ ճանաչված նկարիչ Թենգիզ Միկոյանցի հին թիֆլիսյան պատկերով լավագույն աշխատանքներից մեկը:

Վիրահայոց թեմից մեկնած ուխտավորների խումբը հյուրընկալվեց Արցախի թեմի առաջնորդի Ստեփանակերտի նստավայրում: 

Ուխտավորները մեծ տպավորություններ ստացան, տեսնելով այն առաջընթացը, որ գոյություն ուներ Արցախում: Ամենուր հանդիպում էին բարեկարգված ճանապարհներ, պատերազմի հետքերից ձերբազատված քաղաքներ և գյուղեր, ժողովրդի մեջ գերիշխում էր կենսունակ տրամադրությունը:

Վիրահայոց թեմը, հանձինս առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխադարձ այցելության հրավերով դիմեց Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարությանը, գրողների միությանը և Արցախի   թեմի հոգևոր դասին: Հրավերքն ընդունվեց սիրով:

Ուխտավորների խումբը վառ և անջնջելի տպավորություններով   վերադարձավ Թբիլիսի:  


IMGP4145 IMGP4269 IMGP4938

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)