1

fb you od

Աջակցություն Ջավախքի ծնողազուրկ երեխաներին PDF Տպել Էլ.փոստ

ajakcutiun

ՀՕՖ-ը կազմավորվել է 1988 թվականին՝ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք.եպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և անմիջական աջակցությամբ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո կարիքի մեջ հայտնված ժողովրդին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ներկայումս ՀՕՖ-ը զբաղվում է մարդասիրական օգնությամբ, սոցիալական և տնտեսական օգնության զարգացմամբ և կրթական ծրագրերի աջակցությամբ:
Հայ Օգնության Ֆոնդի CASP ծրագիրն ուղղված է ծնողազուրկ երեխաներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն: Այն գործնեություն է ծավալում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ջավախք լեռնաշխարհում: Ծրագիրն սկսվեց Ախալքալաքով և տարածվեց տարածաշրջանի գյուղերով մեկ, ծրագրում ներառված են թվով 76 երեխաներ, որոնք այս նպաստի շնորհիվ կարողանում են լուծել որոշ սոցիալական և կենցաղային խնդիրներ:

Մոտ 10 տարի է, ինչ բարեխնամ այս կազմակերպությունը իր շրջանակները լայնացնելով օգնության ձեռք է մեկնել Ջավախք աշխարհում ծնված և որբության դառնությունը զգացած երեխաներին:

Այսօր երեխաներն իրենց աղոթքներում հիշեցին բարերարներին, ծրագրի կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, որոնք,ապրելով հեռավոր Միացյալ Նահանգներում, չեն մոռանում իրենց արդար քրտինքի վաստակից մասնաբաժին հանել որբության դառնությունը ճաշակած երեխաներին:

Առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանը եկեղեցում հավաքվածներին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք.եպիսկոպոս Պարսամյանին, Ամերիկայի ՀՕՖ-ի գրասենյակի վարիչ-տնօրեն Պարոն Գառնիկ Նանագուլյանին, ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Էդիկ Կարապետյանին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այս հայրենանվեր ու ազգանվեր գործին:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)