1

fb you od

Վիրահայոց թեմի ներկայացուցիչը մասնակցեց հայկական սփյուռքի երիտասարդ լիդերների Ստամբուլի «Գորիզ 2013» սեմինարին PDF Տպել Էլ.փոստ

Stambul

2013 թվականի հոկտեմբերի 31-ից առ նոյեմբերի 3-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերի, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը մասնակցեց հայկական սփյուռքի երիտասարդ առաջնորդների «Գորիզ-2013» սեմինարին, որը տեղի ունեցավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Սեմինարը կազմակերպել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Հրանտ Դինքի անվան Հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Սեմինարի շրջանակներում մասնակիցները ծանոթացան Թուրքիայում հայ համայնքի պատմությանը և ներկա իրավիճակին, Թուրքիայի հայ ազգաբնակչությանը, քննարկեցին ինչպես քաղաքական և իրավական բնույթի, այնպես էլ տվյալ ժառանգության պահպանության գործում համագործակցության հարցերը: Կազմակերպվեցին հանդիպումներ «Ագոս», «Մարմարա» և «Ժամանակ» (առավել հին հայալեզու թերթ, որը հրատարակվում է առանց ընդմիջումների) հայալեզու թերթերի, «Արաս» հայկական տպագրատան, «Նոր ռադիո» հայկական ռադիոյի և «Նոր Զարթոնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, «Գետրոնագան» հայոց դպրոցի տնօրենի հետ:

Առանձին նստաշրջաններ նվիրվեցին հայկական կրոնական հիմնադրամների և նրանց գույքի, Թուրքիայում հայկական տպագիր մամուլի, Արևմտյան Հայաստանում հայոց ժառանգության հարցերին: Կազմակերպվեց հանդիպում ֆրանսիական լրագրողներ, «Հայկական ուրվականը Թուրքիայում» գրքի հեղինակներ Լոր Մարշանի և Գիյոմ Պերրիեի հետ:

Նոյեմբերի 2-ին նստաշրջանի մասնակիցները մասնակցեցին «Մահմեդականացված հայերը Թուրքիայում» կոնֆերանսին, որը կազմակերպվել էր Բոսֆորի համալսարանում՝ ի Թուրքիայի, ինչպես նաև արտասահմանյան հայտնի թուրք, քուրդ, հայ և ուրիշ պատմաբանների մասնակցությամբ:

Նոյեմբերի 3-ին, կիրակի օրը, սեմինարի մասնակիցները այցելեցին Ստամբուլի գերեզմանոցներից մեկում գտնվող Հրանտ Դինքի շիրիմին, ներկա գտնվեցին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի առաջնորդանիստ «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին, որից հետո ծանոթացան Ստամբուլի հայաբնակ Քումքափը թաղամասին:

Հարկ է նշել, որ Թուրքիայի հայ համայնքում, Վրաստանի հայ համայնքի նման, դեռևս գոյություն ունեն չկարգավորված գույքային խնդիրներ, որոնք, հուսով ենք, մոտ ապագայում կունենան իրենց լուծումը:

 

Site1 Site4 Site5  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)