Մանրանկարչական աշխատանքների ցուցահանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
Նոյեմբերի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց թբիլիսահայ նկարիչներ Մերուժան Շահումյանի և Գոհար Հակոբյանի մանրանկարչական աշխատանքների գեղատեսիլ ցուցահանդեսը: Բացման հանդիսությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդը, հոգևոր հայրերը, վիրահայ հասարակական կազմակերպություն Բացելով միջոցառումը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ցուցահանդեսի հեղինակներին շնորհավորեց անկրկնելի աշխատանքներ արարելու և հանրությանը ներկայացնելու կապակցությամբ: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանն իր ողջույնի խոսքում մանրանկարչությու Մատենագրությանը փոխարինած մանրանկարչության զարգացման ուղին ներկայացրեց Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան կազմակերպության նախագահ Ենոք Թադևոսյանը: Հայ մանրանկարիչներին ցուցահանդեսի կապակցությամբ եկել էր շնորհավորելու Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին: Բանախոսը մանրանկարչությու Բծախնդրությամբ և մանրակրկիտ աշխատանքով ստեղծված մանրանկարները երևակայական մեծ կարողության և մտածելակերպի արգասիք են բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոս Մանրանկարչությու Հավարտ միջոցառման ներկաներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Գնահատանքի իր խոսքում Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց մանրանկարչության հայկական դպրոցներին, հիշատակեց Սարգիս Պիծակի, Թորոս Ռոսլինի անունները,իսկ Մերուժան Շահումյանի և Գոհար Հակոբյանի աշխատանքները անվանեց հիրավի արվեստի գործեր: Վիրահայոց թեմի առաջնորդը նշեց, որ վրացիների և հայերի արվեստը աստվածային է, քանզի ի վերուստ է գալիս որմնանկարչության Վիրահայոց թեմի առաջնորդի առաջարկությամբ, նոյեմբերի 30-ին Նինոծմինդայի շրջանում Ղարսլյան մշակույթի կենտրոնի բացումը տեղի կունենա այս մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Գոհար Հակոբյանի և Մերուժան Շահումյանի մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև նոյեմբերի 28-ը:
|