Նինոծմինդայում բացվեց Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն |
Բարձրալեռ Ջավախքի Նինոծմինդա քաղաքում ձմռան շունչն էր հաստատվել ու շուրջբոլորն առել ձյան ծածկույթի տակ: Թվում էր մառախլապատ երկինքն ու ճանապարհների մերկասառույցը խոչընդոտներ կհարուցեն Նինոծմինդայում նորակառույց կրթա-մշակութային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Բայց դա միայն թվում էր... Նոյեմբերի 30-ը տոնական էր Նինոծմինդայում: Այստեղ էին ժամանել հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, հարակից գյուղերից: Օրն սկսվեց տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում Ս. Առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնին նվիրված առավոտյան ժամերգությամբ: Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար պարոն Սերժ Սրապիոնյանը և Կովկասյան տարածաշրջանի երկրների բաժնի վարիչ Տարոն Շագոյանը, բանաստեղծ-թարգմա Հավարտ ժամերգության ժողովրդի բազմությունը ուղղվեց դեպի Նինոծմինդայի նորակառույց կենտրոն: Կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը հանդես եկավ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը: Նա ներկայացրեց երջանկահիշատակ Ռաֆայել Ղարսլյանի կենսագրությունը , ով իր ստեղծագործական կյանքի տարիներին ընթերցողին է ներկայացրել բանաստեղծություն Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն իր ելույթում արժևորեց մշակույթի, լեզվի և հավատքի հիմնարար դերակատարություն ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի ողջույնները, բարձր գնահատեց Ղարսլյան եղբայրների բարեգործությունը և կարևորեց մանավանդ Հայաստանից դուրս նման հաստատություններ Տեղական իշխանությունների անունից հյուրերին դիմավորեց Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը և շնորհավորանքի խոսքեր հղեց ներկաներին ու բարեգործ Ղարսլյան եղբայրներին: Նա իր աջակցությունը հայտնեց կրթությանը, մշակույթին, երիտասարդության դաստիարակությանը նվիրված բոլոր նախաձեռնությունն Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանձինս Ղարսլյան եղբայրների, բարձր գնահատեց բարեգործության շնորհով օժտված մարդու գործունեությունը և ի մասնավորի կարևորեց նրանց կողմից հիվանդանոցի, Եկեղեցու տանիքի վերանորոգություն Թեմակալ Առաջնորդն իր գնահատանքը և օրհնությունը փոխանցեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր սպասավորների բարի աշխատանքին և դրվատանքի խոսքեր ուղղեց Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանին: Առաջնորդ Հայրը Թեմի անունից հուշանվերներ փոխանցեց բարերար Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներին: Նինոծմինդայի բնակչության անունից երախտագիտություն հայտնեց և «Հայարտուն» կենտրոնին իր գիրքը նվիրեց տեղացի գրող Մաքսիմ Արզումանյանը: Ռաֆայել Ղարսլյանի բանաստեղծություն Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի բացման ժապավենը կտրեցին բարերար Արմեն Ղարսլյանը և Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Վիրահայոց Թեմի առաջնորդի և ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանի կողմից կատարվեց կենտրոնի օրհնության կարգ: Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախք Ղարսլանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնն իր առաջին այցելուներին ընդունեց Վրաստանի հայ նկարիչների միության կողմից կազմակերպված (նախագահ Մերուժան Շահումյան) թբիլիսիահայ մանրանկարիչներ Գոհար Հակոբյանի և Մերուժան Շահումյանի, Նինոծմինդայից Համլետ Արոյանի, Հմայակ Գրիգորյան պապի և Հմայակ Գրիգորյան թոռան և Ախալքալաքից՝ Հայկազուն Ղարագուլյանի և Սերգեյ Ունանյանի աշխատանքների ցուցահանդեսով: Նինոծմինդայում տոնական օրվա միջոցառումները շարունակվեցին տեղի Մշակույթի տանը: ՀՀ Սփյուռքի փոխնարար Սերժ Սրապիոնյանը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության Ջավախքի անդամ Ալբերտ Իսոյանին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալը, իսկ Վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը: Վիրահայոց Թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի և տեխնիկական համակարգող Վալերի Բադալյանի ջանքերով և Թբիլիսիից ժամանած Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան), անհատ կատարողներ Անի Ղուշչյանի, Աննա Պողոսովայի, Նինա Կարապետյան-Գևորկ Նինոծմինդայում տոնական օրն անցավ բնության արևաշող տաքության և մարդկային հոգու ջերմության մթնոլորտում:
|