Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ |
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, հավատարիմ մնալով հնագույն ավանդությանը և ավետարանական հաշվարկներին ` հունվարի 6-ին միասնաբար նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնությա Հայերը Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությո Ահավասիկ, հունվարի 5-ին, երեկոյան Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում կատարվեց քարոզչական ընթերցում, որի ընթացքում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը ընթերցեց դրվագներ Սուրբ Գրքից: Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ փոխդեսպանՎահագն Աֆյանը, դեսպանի խորհրդական Արտակ Կալաչյանը իրենց ընտանիքի անդամների հետ, հասարակական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ Հընթացս Սբ. Պատարագի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնությա Հավարտ Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը շնորհավորեց ներկաներին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան և հրաշափառ հայտնության առթիվ, մաղթելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և աշխարհասփյուռ հայության Աստծո տաճարներում արդեն 1750 տարի զանգերի ղողանջով տարածվող Տիրոջ ծննդյան լույսը, բարություն, սեր ու ջերմություն, խաղաղություն բերի մարդկանց սրտերին ու համայն աշխարհին: Ճրագալույցի Սբ. Պարտարագին ներկա մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն տարան, որպես աստվածային լույսի խորհրդանիշ, եկեղեցու օրհնություն: Եկեղեցու հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Վիրահայոց Թեմի առաջնորդի աշխատասենյակի և «Հայարտուն» կենտրոնի վարչական շենքի տնօրհնեքի արարողություն: Ճրագալույցի Սբ. Պատարագ մատուցվեց Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում:
|