Տեղեկատվություն «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տնից |
Բարի ավանդույթ է դարձել տարվա ընթացքում երկու անգամ «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը անցկացնել «Բաց դռների օր», անշուշտ, դա կապելով Վարպետի՝ Գարի Դավթյան տիկնիկագործի անվան հետ: Ավանդույթն այս անգամ էլ չխախտվեց: Հունվարի 8-ին «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը «Բաց դռների օր էր»: Առանց կանխավ արված հայտարարության և հրավերքի, Դավթյան Մշակույթի տունը բազմամարդ էր: Մարդիկ եկել էին կրկին հիացմունքի և հուզմունքի պահեր ապրելու Վարպետի ձեռքերով ստեղծված տիկնիկների և մյուս հրաշալի իրերի միջավայրում, ըմբոշխնելու այս կոլորիտային տան հմայքը, վերհիշելու Գարի Դավթյանի հետ անցկացրած անմոռանալի պահերը: Հյուրեր էին ժամանել տարբեր քաղաքներից, անգամ տարբեր երկրներից, ընդորում ԱՄՆ-ից և Եգիպտոսից, լրագրողներ՝ Մոսկվայի, Թբիլիսիի տարբեր լրատվամիջոցներից Երեկոն դարձավ Գարի Դավթյանի հիշատակին նվիրված գեղեցիկ օր:
|