Էկումենիկ աղոթք բարձրացվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու կամարների ներքո |
Ընթացիկ տարվա հունվարի 24-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո հնչեց հանուն քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը, որի կարգախոսն էր՝ «Անհնար է Քրիստոսի մասնատումը»: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը 2014 թվականին ստանձնել է քրիստոնեական քույր եկեղեցիների և հարանվանությունն Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, անդրադարձ կատարեց Էկումենիկ շարժման նկատմամբ Հայոց Եկեղեցու դիրքորոշմանը և գործուն մասնակցությանը միասնական աղոթքին: Նա կարևորեց այն, որ երկուհազարամյա պատմություն ունեցող Հայոց Եկեղեցին միշտ բաց է այլ դավանանքների հետ շփումների համար և փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը էկումենիկ աղոթքի բոլոր մասնակիցներին: Սրբազան հայրը արժևորեց Հայ քրիստոնեական եկեղեցու տոներն ու ծիսակատարություն Էկումենիկ աղոթքին մասնակից եկեղեցիները հանդես եկան ներման, ապաշխարհության և գթության աղոթքներով: Ու թեև տարբեր էր մասնակիցների մշակույթն ու լեզուն, բայց նույնն էր բոլոր աղոթքներում հնչած քրիստոնյաների միասնության կարգախոսը՝ ինչպես անհնար է Քրիստոսին մասնատել, այնպես էլ անհնար է քրիստոնյաներին բաժանել: Միասին աղոթելու, միմյանց զորավիգ լինելու շունչն ու ջերմությունն էր տիրում Թբիլիսիի Սբ.Էջմիածին հինավուրց Եկեղեցում: Արարողության վերջում հայերեն և վրացերեն ընթերցվեց Պողոս առաքյալի Առաջին թուղթը՝ ուղղված կորնթացիներին (Գլուխ Առաջին, 1-17): Էկումենիկ աղոթքին ներկա էին Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարությ Էկումենիկ աղոթքն ավարտվեց չորս եպիսկոպոսների օրհնությամբ:
|