ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը այցելեց Թբիլիսիի հայոց եկեղեցի |
Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Նրանք հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Թեմի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը, ներկայացնելով «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը, կարևորեց մանուկների հայեցի դաստիարակություն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամները եղան Կենտրոնի Սբ. Գրիգոր Նարեկացու անվան շաբաթօրյա դպրոցում, զրուցեցին ուսուցչուհի Թամարա Գաբոյանի հետ: Հետաքրքվեցին օտարալեզու դպրոցներից այստեղ հայերեն սովորողների ձեռքբերումներով: Այնուհետև հյուրերը ներկա գտնվեցին «Հայարտուն» կենտրոնի Գ.Գյուլբենկյան սրահում Գևորգ սարկավագ Անտոնյանի կողմից տարվող հայագիտության դասին և զրուցեցին սովորողների հետաքրքրությունն ՀՀ կրթության բնագավառի ներկայացուցիչներ Հանդիպումը շարունակվեց կլոր սեղանի շուրջ, որտեղ շոշափվեցին թբիլիսահայ համայնքի հայալեզու դպրոցների, հայեցի դաստիարակության, աշակերտության թվաքանակի նվազման, հայ ժողովրդի պատմություն առարկայի դասավանդման և այլ հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը խոսեց Վրաստանի իշխանությունների հետ ունեցած հանդիպումների մասին, որտեղ քննարկվել են հայ-վրացական երկկողմ կրթական ծրագրեր իրականացնելու, համատեղ միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունն ՀՀ հյուրերը այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և ծաղիկներ դրեցին ազգի պանծալի զավակների շիրիմներին:
|