Տեառնընդառաջը մեծ շուքով նշվեց Վիրահայոց թեմում |
Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ Տեառնընդառաջը հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Ի նշանավորումն իրենց տոնի,եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում: Ժողովրդի կողմից սիրված տոնը ուրախ դարձնելու համար «Տարոն» ազգագրական համույթի պարուսույց Նարինե Ղուշչյանը՝ Թեմի մշակույթի և երիտասարդության բաժինների հետ միասին, «Հայարտուն» կենտրոնի (համակարգող՝ Լևոն Չիդիլյան) աջակցությամբ և գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի գլխավորությամբ, պատրաստել էր համերգային ճոխ ծրագիր: Միջոցառմանը ներկա հասարակությանը ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Թեմակալ առաջնորդը կարևորեց մայր հայրենիքի դուրս ազգ ներկայանալու, ազգային և եկեղեցական ավանդույթները պահպանելու և նշանավորելու կարգը: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց Վրաստանի իշխանությունների Այնուհետև տարածվեց ազգային երգն ու պարը ու վառվեց տեարնընդեզյան խարույկը, որը կրկնապատկեց տոնական տրամադրությունը: Համերգի վարող Լիզա Թորոսյանի հայտարարությամբ իրար հաջորդեցին «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե), «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և «Տարոն» ազգագրական համույթների (պարուսույց Նարինե Ղուշչյան), դհոլի դասարանի սաների (ուսուցիչ՝ Ռոբերտ Կաշավանիձե), անհատ կատարողներ Աննա Պողոսովայի, Անի Ղուշչյանի և Հենրիխ Պետրոսյանի ելույթները: Հատուկ շնորհակալության արժանացան Սպարտակ և Գայանե Մկրտչյան ամուսինները, որոնց հովանավորությամբ «Տարոն» ազգագրական համույթը հանդես եկավ հայկական ազգային պարային տարազով: Նորապսակների համար Սբ.Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավորների նախաձեռնությամբ և եկեղեցու կնքահոր աջակցությամբ «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հյուրասիրություն
|