1

fb you od

Վիրահայ երիտասարդների քայլերթը դեպի Թբիլիսիի Սուրբ Սարգիս մատուռ PDF Տպել Էլ.փոստ

 S.sargis 

Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու հիշատակության օրը առանձնահատուկ սիրով է նշվում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում: Այս տարի ժողովրդի ամենասիրված Սրբերից մեկի՝ Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 15-ին: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում փետրվարի 14-ին տեղի ունեցավ նախատոնակ: Հայ ուխտավորների թափորը Սուրբ Սարգիս զորավարի պատկերով և խաչվառներով, եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և մյուս սպասավորների ուղեկցությամբ քայլերթ կատարեց դեպի Թբիլիսիի հինավուրց Խարփուխ թաղամաս, որտեղ դեռևս կանգուն են մնացել Սուրբ Սարգիս մատուռի ավերակները:

Ուխտավորների բազմամարդ թափորը շարականների երգեցողությամբ անցնելով քաղաքի կենտրոնական մասով, Մետեխի կամրջով մոտեցավ վերանորոգման պատճառով չգործող առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցուն, աղոթք բարձրացրեց աշխատանքների բարեհաջող ավարտի համար և շարունակեց երթը դեպի մատուռ:

Հինավուրց մատուռի փլատակների ներքո հավատացյալները մոմեր վառեցին, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը մատուցեց ծառայություն:

Ուխտավորների թափորը քայլերթով վերադարձավ Սուրբ Էջմիածին եկեղեցի և միացած հարյուրավոր հավատացյալների հետ, մասնակցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարված նախատոնակ երեկոյան ժամերգությանը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հավարտ երեկոյան ժամերգության Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ երիտասարդների օրհնության կարգ:

Նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացան աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Փետրվարի 15-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության տոնի կապակցությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը:

Սուրբ Սարգսի տոնը հավուր պատշաճի նշվեց Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի և Վիրահայոց թեմի մյուս բոլոր եկեղեցիներում:
 

PENT5357 PENT5383 PENT5476 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)