1

fb you od

Երեք գրքերի շնորհանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

Tatul Hakobyan

Սույն թվականի մարտի 23-ին, Վիրահայոց թեմիՀայարտունկենտրոնի հյուրն էր Երևանից ժամանած լրագրող Թաթուլ Հակոբյանը: Հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության հետ անկախ լրագրողը սկսեց ներկայացնելով «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի հիմնադիր նախագահն է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի անդամ Վարդան Օսկանյանը:

Իր խոսքում բանախոսը նշեց, որ վերոհիշյալ հիմնադրամը է հանրության հետ հանդիպումների միջոցով ներկայացնում է նաև կատարած աշխատանքների տարեկան զեկույցը: Այս անգամ այն հրապարակվել է Հայաստան-2013. Ակնկալիքների և անակնկալների տարի խորագրով: Զեկույցը բաժանվեց ներկաներին:

Այնուհետև լրագրող Հակոբյանը կատարեց Վարդան ՕսկանյանիԱնկախության ճանապարհովգրքի շնորհանդեսը: Սույն գրքում ՀՀ նախկին արտգործնախարարը պատմում է երկրի առաջին դիվանագետի պաշտոնում իրականացրած աշխատանքների մասին, որոնք պարունակում են բանավեճերի, դիվանագիտական մոտեցումների հետաքրքիր պահեր: Բանախոսը դահլիճում տեղ գտած հասարակությանը տեղեկացրեց, որ Վարդան Օսկանյանի գրքում հատուկ գլուխ է հատկացված Հայաստանի Հանրապետության հետ հարևան Վրաստանի վարած քաղաքականությանը, երկրի շրջափակման և մեկուսացման տարիներին իրականացրած գործունեությանը, դիվանագիտական այն մեծ աշխատանքին, որ կատարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ,Վրաստանի միջով ապահովելով ՀՀ ելքը արտաքին աշխարհ:

Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց նաև իր հեղինակությամբ Արցախյան օրագիր. Կանաչ ու սև և Հայացք Արարատից. Հայերը և թուրքերըգրքերը: Հատկանշական է, որ Հակոբյանի գրքերը թարգմանված են նաև թուրքերեն և դրանք լույս են սփռում շատ հարցերի վրա: Գրքերի հեղինակը պատմեց, թե ինչպես է ընթացել շնորհանդեսը Ստամբուլում, հատկապես ինչն է հետաքրքրել ներկաներին և նշեց, թե ինչ հետաքրքրությամբ են թուրքերը ձեռք բերել վերոհիշյալ գրքերը:

Այնուհետև հեղինակը պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին, որոնք առանձնապես վերաբերում էին արցախյան պատերազմին, թուրքերի և ադրբեջանցիների մոտեցումներին արցախյան հերոսամարտին և հատկապես ցեղասպանության հարցին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)