Միջինքի տոնակատարություն Վիրահայոց թեմում |
![]() |
![]() |
![]() |
Մարտի 26-ին, Միջինքի օրը, եկեղեցական կանոնների և ավանդության համաձայն Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեցին հանդիսավոր ժամերգություններ և գաթայի ավանդական տոնախմբություննե Օրը տոնական էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, որտեղ հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ, հավուր պատշաճի պատրաստվել էին Միջինքին: Եկեղեցու նվիրյալ զավակ Գարիկ Սիմոնյանը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամներ Լարիսա և Ամալյա Հարությունյաններ Այդ օրը մարդաշատ էր Սբ. Էջմիածին եկեղեցին:Խաղաղակ Միջինքի օրը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, թեմի բաժինների տնօրենների հետ, այցելեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն: Նինոծմինդայի շրջանում այս տարի Միջինքի օրվան նվիրվեց հայկական գաթայի փառատոն-մրցույթը Տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Միջինքը հանդիսավորապես նշվեց նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում:Խաղաղա Այնուհետև Վիրահայոց Թեմի առաջնորդը և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը Թբիլիսիից մեկնած պատվիրակության հետ միասին այցելեցին Ախալցիխեի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի, որտեղ նույնպես եկեղեցական արարողակարգից հետո կատարվել էր գաթայի օրհնություն և բաժանվել հավատավոր ժողովրդին: Միջինքի տոնական արարողություն տեղի ունեցավ նաև Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, որին մասնակցում էին ոչ միայն Բաթումիի, այլ նաև Քոբուլեթիի և Չակվիի հայկական համայնքներից: Միջինքի և եկեղեցական այլ տոներին զուգորդվող ժողովրդական ավանդույթների վերականգնումը և ժողովրդականացում
|