Վերադարձ՝ հայրենիք |
Ընթացիկ տարվա մարտի 22-24-ին «Ռեպատ Արմենիա» հիմնադրամը, Վրաստանի հայ համայնքի աջակցությամբ,Թբիլիսիում անցկացրեց «Imagine Armenia»խորագրով երկու համաժողով: Համաժողովների նպատակն էր կատարել այն նոր նախագծերի և ծրագրերի շնորհանդեսը, որոնց շրջանակներում Վրաստանի հայ համայնքի անդամներին ընձեռվում է Հայաստան ծանոթության բնույթի այցելություններ կատարելու, ուսանելու, մասնագիտական պրակտիկա անցնելու և հայրենիք վերադառնալու հնարավորություն: Մարտի 23-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում համաժողովի մասնակիցների հետ: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել տարբեր տարիքի և մասնագիտության հայեր: Բոլորին հետաքրքրում էր հայրենիք վերադառնալու, հմուտ մասնագետ դառնալու, աշխատանք գտնելու և աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունն Ելույթ ունեցողները ի մասնավորի ներկայացրեցին հայրենիքում իրենց նպատակները և հանգամանքները, խորհուրդ տալով, թե վերադառնալու դեպքում ինչից սկսել, ինչպես ճիշտ ինտեգրվել ,որպեսզի հասնել հաջողության: «Ռեպատ Արմենիա» հիմնադրամը հայրենիք վերադառնալ ցանկացողներին առաջարկում է իր աջակցությունը: Բանախոսները իրենց խոսքը համադրում էին կոնկրետ օրինակների հետ, պատմում սիրիացի հայերի դժվարությունների և ձեռքբերումների մասին: Դահլիճում հավաքվածները հիմնադրամի ներկայացուցիչներ Հիմնադրամի կողմից նախկինում նմանօրինակ միջոցառումներ կազմակերպվել են Սան-Ֆրանցիսկոյու
|