Պրոֆեսոր Էռնստ Առաքելովի վարպետության դասը կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ |
2014 թվականի մարտի 30-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած համերգի գլխավոր նվագարանը ջութակն էր, իսկ կատարողները՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային երաժշտության ամբիոնի վարիչ Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սաները: «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Վրաստանի հայ երաժիշտների միության կազմակերպած միջոցառման նպատակն էր ցույց տալ ջութակահարի մասնագիտություն ընտրած կոնսերվատորիայի ուսանողների կողմից համաշխարհային երաժիշտների ստեղծագործությու Պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սովորողներ Դավիթ Ալեքսանյանը, Տատա Գվազավան,Ստելլա Մկրտչյանը, Մարիկա Կասրաձեն, Մարիաննա Կիրակոզովան, Էլենե Շաշիաշվիլիլին, Միխեյ Չանգը և ուրիշներ հանդես եկան Ջենկինսոնի, Կրեյսլերի, Մենդելսոնի, Վաժա Ազարաշվիլու, Չայկովսկու, Էդուարդ Բաղդասարյանի, Սարասատեի և մյուսների ստեղծագործությու Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը միջոցառման ավարտին ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և գնահատանքի խոսք ուղղեց Մաէստրոյին և նրա ուսանողներին՝ դասական երաժշտության նմուշները այսպիսի վարպետ կատարումներով հանդիսատեսին ներկայացնելու համար: Միջոցառումը վարում էին միջազգային մի քանի մրցույթների դափնեկիր, ճանաչված դաշնակահարուհի Քրիստինե Մեհրաբյանը և Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը:
|