1

fb you od

Երեխաների անսահման երևակայության պտուղները PDF Տպել Էլ.փոստ

show

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, ապրիլի 5-ին տեղի ունեցավ կենտրոնի գեղագիտական դաստիարակության խմբակի և «TAMAR and KIDS PAPER FASHION SHOW » ստուդիայի համատեղ միջոցառումը՝ «Թղթե հագուստ» խորագրով: Դեռևս մեկ տարի առաջ իրականացած նույնանուն շոուն, արժանանալով երեխաների, ծնողների, ուսուցիչների ջերմ արձագանքին, նրանց իսկ պահանջով այս տարի ևս կազմակերպվեց՝ մասնակիցների մեծ թվաքանակով և լայն աշխարհագրությամբ: Թղթի շոուի նպատակը երկրորդային թղթի միջոցով երեխաների երևակայության զարգացումն է: Թղթե հագուստ էին ներկայացրել 70 մասնակիցներ մայրաքաղաքի թիվ 86,103, 104, 131 հանրային դպրոցներից և «Հայարտուն» կենտրոնի» գեղագիտական դաստիարակության խմբակից: Շոուի պատվավոր հյուրերն էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի «Արտթերապիա» խմբակի վեց անդամները կենտրոնի տնօրեն Միքայել Սարգսյանի և ուսուցչուհի Հասմիկ Եսայանի գլխավորությամբ:

Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: Մասնակիցները գեղեցիկ քայլվածքով և շարժումներով ցուցադրեցին իրենց մտահղացմամբ, մատների վարպետությամբ լրագրական թղթից, ստվարաթղթից, փայլաթղթից, անձեռոցիկներից, ցելոֆանե տոպրակներից և այլ երկրորդային նյութերից պատրաստած հագուստը՝ շրջազգեստ, զգեստ, գլխարկ, զարդեր: Յուրաքանչյուր ցուցադրություն ուղեկցվում էր գեղագիտական խմբակի ուսուցչուհի՝ Թամար Սուլխանիշվիլու մեկնաբանությամբ:

Արցախցի հյուրերի ցուցադրությունը համալրված էր հայ բանաստեղծների ստեղծագործություններից հատվածների արտասանությամբ, ինչը ավելի արտահայտիչ ու տպավորիչ դարձրեց նրանց ելույթը:

Հյուրերը՝ Վրաստանում ՀՀ փոխդեսպան Վահագն Աֆյանը, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի կանանց խորհրդի անդամներ Քեթևան Գաբուաշվիլին, Ռոզա Կուխալեիշվիլին հիացմունքով և զարմանքով դիտեցին նորաձևության անսովոր ցուցադրությունը, այն անվանելով երեխաների մոտ երևակայությունը զարգացնելու և գեղագիտական ճաշակ ձևավորելու լավագույն միջոց:

Հավարտ միջոցառման Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին շնորհավորեց Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնի առթիվ: Նա բարձր գնահատեց գեղագետ Թամար Սուլխանիշվիլու աշխատանքը երեխաների մոտ գեղեցիկի ընկալում առաջացնելու ուղղությամբ: Թեմակալ առաջնորդը ողջունեց «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի հետ «Հայարտուն» կենտրոնի համագործակցությունը և արցախցի երեխաների մասնակցությունը միջոցառմանը:

Թղթի շոուի բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր և «Բարի սամարացի» կազմակերպության նվերներ:

IMGP3701 IMGP3722 IMGP3759

IMGP3727 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)