Վիրահայոց թեմը հարգեց ապրիլի 9-ի զոհերի հիշատակը |
Ապրիլի 9-ին, Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Սբ.Էջմիածին եկեղեցուն կից տարածքում, Վիրահայոց թեմի հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների կողմից ծաղիկներ դրվեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին հայ ժողովրդի կողմից կանգնեցված խաչքարին: Վրաստանի անկախության համար զոհված խաղաղ ցույցի մասնակիցների հոգու խաղաղության համար Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Հավարտ արարողության Թեմակալ առաջնորդը խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության և թե՝ ցավի, թե՝ ուրախության ժամին միմյանց կողքին լինելու երկու քրիստոնյա ազգերի բարի կամքը: Այնուհետև Թեմի և «Հայարտուն» կենտրոնի ներկայացուցիչներ |