Կերտենք ապագան՝ հարգելով անցյալի հիշատակները |
Քաղաք Թբիլիսիի Վերայի գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել Թբիլիսիի մշակութային կյանքի զարգացման գործում: Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր: Մինչև այժմ գերեզմանոցում պահպանվել են Եվրոպական ճարտարապետների նախագծած մի քանի դամբարաններ, որոնք իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ և ունեն պատմական-ճարտարապետական արժեք: Գերեզմանոցում պահպանվում են մոռացված տապանաքարեր, որոնց ներքո հանգչում են մի ժամանակ քաղաքի վերնախավը ներկայացնող հայազգի երևելիներ: Թերևս նրանք այսօր էլ շարունակում են երևելի մնալ իրենց դամբարանային վեհությամբ և սոցիալական ազնվատոհմ կարգավիճակով: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի ու սոցիալական բաժնի ղեկավար Միքայել Ավագյանի գլխավորությամբ, մայիսի 11-ին, 30-ից ավելի հայ երիտասարդների խումբը, անհրաժեշտ գործիքներով զինված, ուղևորվեց դեպի Թբիլիսիի հինավուրց Վերայի գերեզմանոց՝ անխնամ մնացած հայազգի շիրիմները բարեկարգելու որոշմամբ: Առաջնորդվելով Թբիլիսիի նվիրյալ տարեգիր երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանի թողած ուսումնասիրությո Դրանք քաղաքի այն նվիրյալների շիրիմներն են, որոնց հարազատները աքսորվել, գնդակահարվել կամ տեղափոխվել են արտասահման: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդները, լավ գիտակցելով իրենց պարտքը նախնիների հիշատակի առջև, պատրաստակամորեն շաբաթօրյակներ են կազմակերպում ինչպես հայոց մեծերի Խոջիվանքի պանթեոնում, այնպես էլ Վերայի, Պետրեպավլեի գերեզմանոցներում
|