Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում խաղարկվեց շախմատի գծով՝ Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթը |
Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունն էր կրում Վիրահայոց թեմի երիտասարդության և սպորտի հարցերի բաժնի նախաձեռնությամբ , «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի շախմատի դաշնության գործընկերությամբ կազմակերպված շախմատի գծով գավաթի մրցաշարը: Երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանի, կենտրոնի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի խմբակի ուսուցիչ Գիորգի Բաղաթուրովի և բաժնի մյուս աշխատակիցների նախապատրաստական հստակ աշխատանքից հետո, մայիսի 20-21-ին Գալուստ Գյուլբենկյան դահլիճում մեկնարկեց մրցաշարը, որին մասնակցում էին քաղաքի տարբեր դպրոցների, Թբիլիսիի սովորող երիտասարդության պալատի, Վանո Ջավախիշվիլու անվան պետհամալսրանի և «Հայարտուն» կենտրոնի տարբեր հասակի շախմատասեր երիտասարդներ: Հայտ էր ներկայացրել 18 մասնակից: Ողջունելով մասնակիցներին, Վրաստանի շախմատի դաշնության փոխնախագահ Զուրաբ Միքաձեն իր խոնարհումը բերեց թբիլիսեցի, աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին, նշեց որ Վրաստանում նրա հիշատակին մրցույթ անց է կացվել, բայց գավաթի խաղարկություն տեղի չի ունեցել: Փոխնախագահը բարձր գնահատեց «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությունը Մրցաշարի մասնակիցներին հաջողություններ մաղթեցին շախմատային կոմպոզիցիայի գծով աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիթ Ջանոևը, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Համապատասխան վիճակահանություն Մրցույթի երկրորդ օրը , մայիսի 21-ին, կիսաեզրափակիչում հանդիպումներ կայացան Թբիլիսիի շախմատային դպրոցի սաներ Գիորգի Շաիշմելաշվիլիի և Աննա Մաճավարիանու հետ: Արդեն եզրափակիչում հանդիպեցին Մարիամ Կաճկաճիշվիլին և Արմեն Վարդանյանը: Հետաքրքիր և համառ պայքարից հետո Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթին արժանացավ ուսանող Արմեն Վարդանյանը: Շնորհավորելով մասնակիցներին և մրցաշարի հաղթողներին, հանդիսավոր պայմաններում, նրանց հանձնվեցին մեդալներ, առաջին տեղը զբաղեցնողին՝ Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթը և նվերներ: Մասնակիցների խնդրանքով և Վրաստանի շախմատի դաշնության ղեկավարության գործընկերության պատրաստակամությա
|