1

fb you od

«Հայարտուն» կենտրոնում հանդիսավորապես նշվեց Իոսեբ Գրիշաշվիլու 125-ամյակը PDF Տպել Էլ.փոստ

Иосифа Гришашвили

2014թ. մայիսի 24-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, «Վրաստանի հայ երաժիշտների միության» և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ , տեղի ունեցավ Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 125-ամյակին նվիրված հուշ-երեկո: Երեկոյին ներկա էին հայ և վրացի ստեղծագործողներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Երեկոն վարում էր Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը: Միջոցառումը սկսվեց Իոսեբ Գրիշաշվիլու բանաստեղծությունների իր ձայնով ընթերցման ձայնագրությամբ և Խարփուխ թաղամասին նվիրված Ջովաննի Վեփխվաձեի տեսահոլովակի ցուցադրությամբ:

Վրացի ճանաչված բանաստեղծի կյանքի, գրական գործունեության և հայ գրականության հետ ունեցած բարեկամական կապերի մասին խոսեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, խոսելով հաջորդ օրը կայանալիք Սայաթնովյան «Վարդատոնի» տոնակատարության մասին,կարևորեց Իոսեբ Գրիշաշվիլու դերը «Վարդատոնի» անցկացման գործում: Վրաստանի գրողների միության նախագահի առաջարկությունն էր Վրաստանում սահմանել Սայաթ-նովայի անվան գրական մրցանակ:

Բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը առանձնահատուկ խոսեց Հովհաննես Թումանյանից, Հովհաննես Հովհաննիսյանից, Ազատ Վշտունուց Իոսեբ Գրիշաշվիլու կատարած թարգմանությունների մասին: Արժևորելով Գրիշաշվիլիի բարեկամական կապերը հայ ստեղծագործական մտքի հետ, բանախոսը ներկայացրեց դեռևս անցյալ դարի 90-ական թվականներին «Կամուրջ« հրատարակչության Գրիշաշվիլուն նվիրած գիրքը, որտեղ մեծ տեղ է հատկացված ինչպես մեծ բանաստեղծի գործերի հայերեն թարգմանությանը, այնպես էլ հայ գրականությունից կատարած նրա թարգմանությունները:

Իոսեբ Գրիշաշվիլու բանաստեղծություններից և կատարած թարգմանություններից նմուշներ ընթերցեցին Վիրահայոց թեմի Սուրբ Եղիա մարգարե կիրակնօրյա դպրոցի սովորողները ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի գլխավորությամբ, բանաստեղծ Գարի Ղալամքարովը: Միջոցառման ընթացքում ներկաներին միացավ Հայաստանի գրողների միության պատվիրակությունը նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել էր մասնակցելու կիրակի օրը նախանշված Սայաթնովյան «Վարդատոնի» հոբելյանական տոնակատարությանը:Երեկոն դարձավ հայ ժողովրդի կողմից Իոսեբ Գրիշաշվիլու հիշատակի մեծարում:

 

IMGP8071 IMGP8094 IMGP8117

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)