Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցներում ավարտվեցին տարեվերջյան քննությունները |
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում գործում են երկու մեկօրյա դպրոցներ, որտեղ 10 և բարձրի տարիքի մարդիկ կարող են սովորել մեսրոպատառ հայերենը, ծանոթանալ Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը:Ուսո Այս ուսումնական տարում Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա դպրոցներում սովորում էր շուրջ 200 սան: Ըստ գործող ծրագրի, ուսումնական տարվա վերջում անց են կացվում փոխադրական և ավարտական քննություններ՝ ի հայտ բերելու սաների ստացած գիտելիքները: Ընթացիկ տարվա մայիսի 24-25-ին երկու՝ դպրոցների հայերենի ուսուցման առաջին դասարաններում անցկացվեցին փոխադրական քննություններ: Ընդհանուր առմամբ քննություններին մասնակցեցին շուրջ 70 առաջին դասարանցիներ: Քննական հանձնաժողովի գնահատմամբ, որի կազմում էին Թեմի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը, Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը և հայոց լեզվի ուսուցչուհիներ Ռոզա Զոհրաբյանը և Թամարա Գաբոյանը, երկու դպրոցների սովորողներն էլ դրսևորեցին բավարար գիտելիքներ, քանզի նրանք կարողացել էին հաղթահարել գրաճանաչության դասընթացը և մայրենիից ստացել նախնական գիտելիքներ: Արդյունքում հայտնի դարձավ, որ հայերենի ուսումնառություն Մայիսի 31-ին և հունիսի 1-ին հայերենից վկայագրի համար բանավոր քննություն հանձնեցին նաև վերոնշյալ դպրոցում արդեն երկրորդ տարին սովորողները: Իրենց արմատներից կտրված, բայց նախնիների լեզուն սովորելու ձգտում և նպատակ ունեցող տարբեր տարիքի աշակերտի կարգավիճակ ունեցող քաղաքացիներ, արդեն գրագետ հայերենով պատասխանում էին հայոց լեզվին, հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պատմությանը վերաբերող տարբեր հարցերի, իրենց խոսքը լրացնում հայ գրականությունից նմուշների արտասանությամբ: Ուրախալի է, որ 2013-2014 ուսումնական տարում հայերենի մեկօրյա ծրագիրը ավարտեցին 45 հայորդիներ: Նրանք Սուրբ Էջմիածին եկեղեցում հանդիսավոր պայմաններում կստանան Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի Աստվածահաճո օրհնությունը և հայերենի դասընթացն ավարտելու վկայագիր: |