1

fb you od

Բաթումի հայ համայնքում հանդիսավորությամբ նշվեց Սայաթնովյան «Վարդատոնի» 100-ամյակը PDF Տպել Էլ.փոստ

vardaton

Բաթումիի հայ համայնքը, տեղի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի նախաձեռնությամբ, Բաթումիի թիվ 9 դպրոցում հունիսի 7-ին կազմակերպեց Սայաթնովյան «Վարդատոնի» 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Տոնահանդեսին դպրոցի աշակերտների ելույթների հետ միասին իրենց մասնակցությունն ունեին եկեղեցու մշակութային խմբակները: Սայաթ-Նովայի երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկական երգչախումբը (խմբավար Ռուզաննա Հովհաննիսյան): Հայերեն և վրացերեն բանաստեղծությունների ասմունքով միջոցառումը գեղեցկացրին Բաթումիի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սաները (ուսուցչուհի Սոնա Հովհաննիսյան), իսկ հայկական գեղանի պարերի կատարմամբ հանդես եկավ «Հեղնար» պարային խումբը Տաթևիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Տոնահանդեսի գեղարվեստական ղեկավարությունը պատկանում էր հայկական թիվ 9 դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանին:

Դահլիճում տեղեր էին զբաղեցրել դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Տոնական հանդեսը իր ներկայությամբ պատվեց Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Միջոցառման ավարտին ներկաներին և մասնակիցներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Դահլիճը զարդարված էր Սայաթ-Նովայի սիրած և «Վարդատոնը» խորհրդանշող գեղեցիկ կարմիր վարդերով, վառվում էին մոմեր: Հանդիսությանը ներկայացվեց բեմադրություն Աննայի և Սայաթ-Նովայի սիրո լեգենդային պատմության դեգերումներով:

Տոնահանդեսը հագեցած էր մեծ սիրերգակ Սայաթ-Նովայի անկրկնելի տաղերի հմայքով, իսկ մթնոլորտում տիրում էր բարեկամության անմահ շունչը:

10428797 465884943514331 1683122815 n 10438675 465886023514223 673253510 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)