1

fb you od

Ջավախքից ժամանած դպրոցականները այցելեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն PDF Տպել Էլ.փոստ

gl

«Վրաց լեզուն ապագայի հաջողության համար» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանի Մերենիա, Բուզավեթի և Քոչիո հայաբնակ գյուղեր գործուղված վրացերենի ոսուցչուհիներ Խաթունա Ստեպլիանին, Մարեխի Մերկվիլաձեն, Թամար Յակոբաշվիլին և Թամար Մելիքիձեն արդեն մեկ ու կես տարի աշխատում են տեղի դպրոցներում և դասավանդում են վրաց լեզու և գրականություն:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում վրացերենի ուսուցչուհիների նախաձեռնությամբ և առաջնորդությամբ կազմակերպվեց այս գյուղերի թվով 16 դպրոցականների այցելություն Թբիլիսիի հայկական մշակութային օջախներ: Հունիսի 7-ին ժամանելով Թբիլիսի, դպրոցականները այցելեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ հոգևոր հայր Տեր Սամվել քահանա Թորոսյանի օրհնությունը ստանալուց և մոմեր վառելուց հետո, դիտեցին «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը, ունկնդրեցին Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի սաների ելույթները և ծանոթացան կենտրոնում տարվող աշխատանքներին

Ախալքալաքի խմբին միացան նաև Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի դպրոցականները ուսուցչուհի Կարինե Հարությունյանի ղեկավարությամբ, որոնք նույնպես էքսկուրսիայի էին ժամանել Թբիլիսի: Այնուհետև Ջավախքից եկած դպրոցականների համար Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հանդիպում Վրաստանի «Նիճիերի» (Շնորհալի) մրցույթի հաղթողների քառյակում հայտնված և Հայաստանի Armenia TV հեռուստաընկերության «Հայաստանի ձայն» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանի հետ: Վերջինս հյուրերին պատմեց երգարվեստի ասպարեզում իր անցած ուղու և հաջողությունների մասին: Աննան կատարեց մի քանի երգեր իր երգացանկից: Դպրոցականները նկարահանվեցին Աննա Խանչալյանի հետ:

Ախալքալաքից և Նինոծմինդայից ժամանած դպրոցականները այցելեցին Խոջիվանքի «Մեծաց մեծերի» պանթեոն, շարունակեցին ծանոթությունը Թբիլիսիի տեսարժան վայրերին և հայկական օջախներին: Թբիլիսիում նրանց ուղեկցում էր «Վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագրում ընդգրկված Արթուր Մուրադյանը:

IMGP9211 IMGP9233

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)