Տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվել էր Հավլաբար թաղամասում |
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի,ինչպես նաև անհատ բարերարների աջակցությամբ, ս.թ. հունիսի 29-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ հայկական ազգային կերակրատեսակ «Տոլմա-2014» փառատոն-մրցույթը: Բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև մեր ազգային խոհանոցն իր բազմաբղետությամբ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, ներկայացրեց դեռևս ուրարտուական ժամանակներից եկող տոլմայի՝ իսկական հայկական ճաշատեսակ լինելը և փառատոն-մրցույթը հայտարարեց բացված:Վիրահայոց Թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը օրհնեց տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին: Հայոց հինավուրց եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին բազմաթիվ հյուրեր, տեղացիներ և ժամանած հայեր, վրացիներ, ռուսներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, նրանք բոլորը համտեսելով տոլման, բարձր գնահատեցին այս ազգային կերակրատեսակը: Մինչ տարածվում էր «Հայարտուն» կենտրոնի համույթների և անհատ կատարողների ուրախ երգն ու երաժշտությունը, մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար՝ Պավել Օգանեզովի գլխավորությամբ, մրցատյանը գնահատում էր ներկայացված տոլմայի արտաքին տեսքը, մատուցման կատարելությունը, քննարկում տոլմայի տարբեր տեսակների համային հատկանիշները՝ մրցույթի հաղթողին որոշելու համար: Այս տարի մրցանակները շնորհվեցին երկու անվանակարգերից. գնահատվեց տոլմայի տեսքը և մատուցման դիզայնը, ինչպես նաև համային հատկությունը և նորամուծությունը «Տոլմա-2014» փառատոն-մրցույթի ընթացքում ներկաներին զովացուցիչ ըմպելիքներով հյուրասիրում էր ըմպելիքների “Ballis” ընկերությունը,հա «Տոլմա-2014» փառատոն-մրցույթը լայնորեն լուսաբանվեց վրացական, հայկական և օտարալեզու զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներով:
|