Վիրահայ երիտասարդները մասնակցեցին ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին |
Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը (տնօրեն՝ Վալերի Բադալյան) մեծ ակտիվությամբ մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2014 թվականի «Արի տուն» ծրագրին: 55 երիտասարդներ (Մառնեուլի շրջանից 15 և Թբիլիսիից 40 ակտիվիստներ) ընդգրկվեցին ծրագրի երեք փուլերին: Ժամանակին և լավ իրականացված նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքի արդյունքում, Վիրահայոց թեմը ներկայացնող խմբերը աչքի ընկան բարձր կարգապահությամբ, ազգագրական մշակույթի իմացությամբ և օրինակելի վարքով: Հատկանշական է, որ մասնակիցների ներգրավումը ծրագրի փուլերին իրականացվում էր բաժնի տնօրենի ներկայությամբ և անմիջական վերահսկողությամբ: Վիրահայ 13-18 տարեկան երիտասարդները երկշաբաթյա փուլերով հյուրընկալվեցին հայաստանաբնակ ընտանիքներում, Ծաղկաձորում մասնակցեցին ծրագրի ճամբարային փուլին: Տեղում դրսևորած մեծ պատասխանատվությա «Արի տուն» ծրագրի շրջանակներում վիրահայ երիտասարդները ավելի մոտ ծանոթացան Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, ձեռք բերեցին նոր ընկերներ և հաստատեցին ընկերական հարաբերություննե Վիրահայ երիտասարդները «Արի տուն» ծրագրից վերադարձան իրենց հետ բերելով ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից:
|