Վիրահայոց թեմի «Մովսես Խորենացի» նախակրթարանում մեկնարկեց նոր ուսումնական տարին |
2014 թվականի սեպտեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում մեկնարկեց 2014-15 ուսումնական տարին: Մինչև տարբեր գույնի փուչիկներով ու պես-պես խաղալիքներով զարդարված դասասենյակներ անցնելը, գեղեցիկ հագուստով և գույնզգույն ծաղկեփնջերով շուրջ 50 հայ մանուկներ իրենց ծնողների հետ հավաքվեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում՝ առավոտյան ժամերգությանը մասնակցելու և Հոգևոր հոր օրհնությունը ստանալու համար: Փոքրիկներին դիմավորեցին և եկեղեցի առաջնորդեցին նախակրթարանի ուսուցչական կազմը և «Հայարտան» աշխատակիցները: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը Տերունական աղոթքից հետո իր օրհնության խոսքում շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա առթիվ և բարեմաղթեց առողջություն, հետաքրքիր և հաջողակ օրեր և պատգամեց նախորդ տարիների նման մանուկների օրը նախակրթարանում սկսել առավոտյան ժամերգությանը մասնակցությամբ և Տիրոջ օրհնությունը ստանալով: Առաջին օրը նախակրթարանում սկսվեց նորեկների լացով, ավագների ուրախ ծիծաղով և հետաքրքիր խաղով: «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը ընդամենը չորս տարվա պատմություն ունի: Այն ստեղծվել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և նպատակամղված է հայ երեխային հայեցի դաստիարակելու, հայկական դպրոց ուղղորդելու ազգապահպան գործին: Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի խոսքերով, եթե առաջին տարում իր գործունեությունը նախակրթարանը սկսել է ընդամենը յոթ երեխայով, ապա այսօր արդեն նորեկների թիվը հասել է 27-ի և ակնկալիք կա, որ այդ թիվը կավելանա: Նա հպարտությամբ արձանագրեց, որ անցած տարիների ընթացքում նախակրթարանը շուրջ 25 երեխայի է ուղղորդել հայոց դպրոց, որտեղ նրանք աչքի են ընկել իրենց բարձր պատրաստվածությամ Նախակրթարանը կազմ ու պատրաստ՝ հստակ դասացուցակով ու դասաբաշխմամբ, համալրված ուսուցչական կազմով ձեռնամուխ եղավ իր աշխատանքներին: Հավելենք, որ նախակրթարանում երեխաները բացի ուրախ և ճանաչողական-ուսո
|