Հանդիպում բեյրութահայ ազգային, գրական, հասարակական գործիչների հետ |
«Կամուրջ» գրական-մշակութայ Բարի գալուստի խոսքերով ողջունելով պատվարժան հյուրերին, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը որպես գեղեցիկ հուշ նվիրեց «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ հրատարակված գրքեր: Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց «Կամար» թերթի խմբագիր Ժիրայր Դանիելյանի, «Ազդակ» օրաթերթի գրական բաժնի խմբագիր և «Բագին» ամսագրի խմբագիր Սարգիս Կիրակոսյանի և «Խոսնակ» թերթի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանի գրական, հրապարակախոսական ազգանվեր և արգասաբեր գործունեությունը Բեյրութահայ ազգային գործիչները նշեցին, որ առաջին անգամ են լինում Վրաստանում և մանուկ հասակից երազել են այցելել այն շենշող և ճոխ քաղաքը, որտեղ ծաղկել է հայ միտքը, ապրել և ստեղծագործել են ազգի պանծալի զավակները: Հյուրերը երախտագիտության խոսքեր ուղղեցին Անահիտ Բոստանջյանին, Լևոն Չիդիլյանին, Մանանա Կարապետյանին՝ ազգի մեծերի շիրիմների առջև խոնարհվելու իրենց ուխտը ի կատար ածելու և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Հյուրերը պատմեցին լիբանանահայ գաղութի մասին, արձանագրելով գործող 27 ազգային դպրոցները, հայագիտական հիմնարկություննե Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով, հընթացս որի թբիլիսահայությու Երկուստեք իրենց գոհունակությունը հայտնեցին ջերմ և հետաքրքիր հանդիպման կապակցությամբ: Բեյրութահայ հայրենակիցները նույն օրը այցելեցին Դավթյանների տուն և ըմբոշխնեցին երջանկահիշատակ վարպետ Գարի Դավթյանի ձեռքով պատրաստած տիկնիկների խաղի հմայքը և տանտիրուհի Ժաննա Դավթյանի ջերմ հյուրընկալությու
|