Աշխարհահռչակ գիտնականներ Օրբելի եղբայրների հուշ-երեկոն Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
Հիրավի, աշխարհում երևի թե սակավաթիվ են այն ընտանիքները, որտեղ ծնված ու դաստիարակված զավակները գիտության տարբեր բնագառներում դարձել են իրավամբ հռչակավոր: Դրանցից մեկն է Օրբելիների ընտանիքը՝ Ռուբեն, Լևոն և Հովսեփ որդիներով: Նախկին Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի բնակիչներ Աբգար Օրբելի և Վարվառա Արղության-Երկայնաբազուկների ընտանիքում ծնված և դաստիարակված, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում մասնագիտական կրթություն ստացած և հաստատված աշխարհահռչակ գիտնականների կյանքի և գործունեության լուսաբանմանն էր նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած Օրբելի եղբայրների եզակի՝ Ծաղկաձորի տուն թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանի և ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանի հետ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների հանդիպումը: Օրբելի երեք եղբայրներն էլ սկզբնական կրթությունը ստացել են Թբիլիսիում, ավարտելով տեղի թիվ երեք գիմնազիան և իրենց անվանել են իսկական թբիլիսեցիներ: Տասնամյակներ շարունակ աշխատելով տուն-թանգարանի ստեղծման և հարստացման ուղղությամբ, հիմնադիրները իրենց պարտքն են համարել ուսումնասիրել Օրբելի եղբայրների կյանքի թբիլիսյան տարիները և թբիլիսահայության Իրենց գործունեությունը նվիրելով գիտնական եղբայրների մեծության վերհանմանը, թանգարանային նյութերի պեղմանը, հայտնաբերմանը, պահպանման և հանրությանը ներկայացնելու նվիրական գործին, Բունիաթյան-Մկրտչ Հետաքրքիր և բովանդակալից ելույթները ուղեկցվեցին «Օրբելի եղբայրների թանգարան» և «Օրբելիների կոդ» ֆիլմերի ցուցադրությամբ՝ նորովի ներկայացնելով Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելի եղբայրների մեծությունը և անջնջելի հետքը համաշխարհային գիտության մեջ:
|