Հեշտիա գյուղում հանդիսավորությամբ նշվեց Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի ավանդական տոնը |
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում հանդիսավորությամբ նշվեց բանաստեղծ, այս հող ու ջրի պանծալի զավակ Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը: Թբիլիսիից, Ախալքալաքի, Նինոծմինդայի,Ախալցիխեի շրջաններից և գյուղերից ժամանած հյուրերը եկել էին վերստին խորանալու և առնչվելու նրա մարդկային ու համամարդկային, քնարական ու հայրենասիրական, խոհական ու փիլիսոփայական ստեղծագործական լայնահուն աշխարհին: Վիկտոր Հովսեփյանի հիշատակի առջև իրենց խոնարհումը դրսևորեցին Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը, շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանը, «Գարի Դավթյան» տիկնիկային թատրոնի տնօրեն Ժաննա Դավթյանը և ուրիշներ: Տոնակատարություն Վիկտոր Հովսեփյանի առջև խոնարհվելու և նրա անմահ շիրիմը ծաղիկներով զարդարելու համար հյուրերի խումբը տեղափոխվեց գյուղում գտնվող Եռակնյայի Սուրբ Գևորգ (Քյաֆիրի ուխտ) մատուռի բակը, որտեղ հուղարկավորված է բանաստեղծը: Սամցխե –Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը աղոթք արեց բանաստեղծ-փիլիսո Վիկտոր Հովսեփյանը երկար տարիներ աշխատել է Հեշտիայի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որը այժմ կրում է նրա անունը: Հյուրերի խումբը եղավ այն դասասենյակում, որտեղ տարիներ շարունակ աշխատել է մեծ հայագետ- բանասերը: Դասասենյակի պատերին այսօր էլ պահպանվում են Վիկտոր Հովսեփյանի փակցրած գրողների ու մտածողների լուսանկարները, արտահայտած մտքերն ու դարձվածքները, որոնցով դաստիարակել է նա իր սաներին: Գրատախտակի վրա սրբությամբ պահպանվում է այն երկու բառը, որի մեկնաբանությունը եղել է նրա վերջին դասը: Հովսեփյան ընտանիքի դուստր Նանե Հովսեփյանը, ով գլխավորում է Վիկտոր Հովսեփյանի անունը կրող դպրոցը, համառոտ խոսեց մանկավարժ հոր մասին, որից հետո դպրոցականները հանդես եկան բանաստեղծի ստեղծագործությու Հովսեփյանական տոնը շարունակվեց Հեշտիայի մշակույթի տանը: Լեփլեցուն-դահլիճ Տոնական օրվան ուրախ շունչ հաղորդեցին Նինոծմինդայի մշակույթի տան «Փարվանա» երգի-պարի անսամբլի, Հեշտիայի «Արաքս» պարային խմբակի, մեներգիչներ Արմեն Մկոյանի, Հայաստան Իսպիրյանի, Անահիտ Խաչատրյանի կատարումները և դպրոցականների ասմունքը: Հեշտիա գյուղը այդ օրը հագեցած էր իր զավակի ստեղծագործությու
|